• Latest news

Երկաթի օքսիդի նանոմասնիկները կարող են օգնել ատամները կարիեսից պաշտպանելու հարցում

1 օգոստոսի, 2018  11:58

Ամերիկացի քիմիկոսները ստեղծել են նանոնյութեր, որոնք ունակ են թաղանթները լուծել այն մանրէներից, որոնք նպաստում են ատամնաքարի առաջացմանը ու կանխել կարիեսի զարգացումը։

«Մեր նանոմասնիկները հետաքրքիր ունակություն ունեն, որի շնորհիվ  դրանք նմանվում են ֆերմենտների. դրանք իրենց չեն դրսեւորում չեզոք միջավայրում, բայց սկսում են արտադրել ջրածնի պերօքսիդ՝ բարձր թթվայնության պայմաններում։ Պերօքսիդն, իր հերթին, սպանում է մանրէներն ու քայքայում կենսաբանական թաղանթները, չվնասելով ատամների առողջ հատվածները»,- հայտնել է Հյուն Կուն՝ Ֆիլադելֆիայի Փենսիլվանիայի համալսարանից։

Կարիեսը հայտնվում է մեր ատամների մակերեսին՝ Streptococcus mutans ստրեպտոկոկի մի քանի շտամերի ու այլ մանրէների բազմացման շնորհիվ,  որոնք արտանետում են մեծ քանակությամբ թթուներ թքի մեջ ու ատամների մակերեսի վրա։

Թքի թթվայնության բարձրացումը  հանգեցնում է նրան, որ էմալի հատիկները իրար կպցնող «ցեմենտը» աստիճանաբար քայքայվում է։ Դրա հետեւանքով առաջացող միկրոճաքերում բնակություն են հաստատում նոր բակտերիաներ, որոնց առաջացումը արագացնում է ատամի քայքայումն ու հանգեցնում ատամնաքարի, նաեւ կարիոզ խոռոչի առաջացմանը։

Կուն ու նրա գործընկերները բացահայտել են ատամնաքարի  ու դրա հետ կապակցված ստրեպտոկոկերի կենսաթաղանթների մաքրման շատ արդյունավետ մեթոդաբանություն՝ կատարելով փորձարկումներ նանոմասնիկների հետ, որոնք մյուս քիմիկոսները ստեղծել են օրգանիզմում երկաթի պակասի դեմ պայքարի համար։

Դրանք իրենցից ներկայացնում են երկաթի օքսիդի միկրոսկոպիկ մասնիկներ, որոնք պատված են պոլիսախարիդների ու այլ օգանական նյութերի  թաղանթով։ Հայտնվելով կերակրափողի մեջ՝ այն աստիճաբար լուծվում է, իսկ երկաթը արտանետվում է աղեստամոքսային տրակտ։ Այդ նանոմասնիկներն արդեն հաստատվել են ԱՄՆ կանոնակարգող մարմինների կողմից, ԱՄՆ-ում դրանք կիրառվում են սակավարյունության դեմ պայքարի համար։

Ուսումնասիրելով դրանց հատկությունները՝ գիտնականները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ այդ դեղամիջոցը կորցնում է իր քիմիական իներտությունը, երբ հայտնվում է թթվային միջավայրի մեջ՝ սկսելով դրա մեջ արտանետել մեծ քանակությամբ ջրածնի պերօքսիդ։ Կուն ու նրա գործընկերները հիշել են, որ նման միջավայր կա նաեւ ատամնաքարի ներսում ու ատամի փառի տակ, որտեղ կարիոզ մանրէներ են բնակվում։

Առաջնորդվելով այդ գաղափարով՝ գիտնականները քարի մի քանի ֆրագմենտ են առանձնացրել կամավորների ատամներից ու հետեւել, թե ինչպես են դրանց վրա ազդում նանոմասնիկները։ Առաջին իսկ փորձերը ցույց են տվել, որ նման «ատամի փոշին» շատ արագ քայքայում էր քարերը ու սպանում մանրէները, ընդ որում՝ չէր վնասում ատամի էմալը։

Հասնելով հաջողության՝ Կուն ու նրա թիմը ստուգել են նանոմասնիկների  ազդեցությունը մի քանի առնետների վրա, որոնց նրանք վարակել են ստրեպտոկոկի կարիեսային շտամերով։ Նրանց կեսին գիտնականները ամեն առավոտյան ու երեկոյան ատամների լվացում էին անում՝ նանոմասնիկների լուծույթի օգնությամբ, իսկ մյուս կեսին՝ սովորական ջրով։

Ինչպես ցույց են տվել այդ փորձերը՝ նանոմասնիկները կանխել են ատամնաքարի ու փառի առաջացումը առնետների ատամների վրա, ինչի շնորհիվ ոչ մի կենդանու մոտ չի առաջացել կարիես կամ էմալի վնասվածքի ցանկացած այլ տեսակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է