• Latest news

«Գուլիվեր» մանկապարտեզում դիզենտերիայի վարակի աղբյուր կարող էր լինել խոհարարը. Լիանա Թորոսյան

1 օգոստոսի, 2018  20:01

Երեւանի «Գուլիվեր» մանկապարտեզում, որտեղ անցած ամսվա վերջին դիզենտերիայի բռնկում է գրանցվել, խախտվել են խոհանոցում գործունեության եւ սննդամթերքի պահպանման մի շարք նորմատիվներ։ Բացի այդ, խոհարարի բուժզննության ժամանակ հայտնաբերվել է շիգելայի ԴՆԹ։ Այս մասին օգոստոսի 1-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ԱՆ հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր ու օդակաթիլային ինֆեկցիաների համաճարակաբանության բաժնի ղեկավար Լիանա Թորոսյանը։

«Խոհարարը կարող էր վարակի աղբյուր լինել եւ պատշաճ պայմանների բացակայության պատճառով վարակը կարող էր փոխանցվել երեխաներին»,–ասել է նա։

Լիանա Թորոսյանը չի համաձայնել, որ դիզենտերիայի իրական աղբյուրը Երեւանում այդպես էլ չի բացահայտվել (դեպքեր գրանցվել էին ոչ միայն «Գուլիվեր»–ում)։ Մասնագետը հայտնեց, որ եթե համապատասխան մարմինները չկանխեին հիվանդության տարածումը, այն զգալիորեն ավելի շատ կլիներ։ Բայց, նրա խոսքով, եթե վարակը առաջացել է սննդային գործոնից, ստուգողներին միշտ չէ, որ հաջողվում է պարզել կոնկրետ արտադրանքը կամ ուտեստը, քանի որ սննդի մնացորդները չեն պահպանվում։ 

Մանկապարտեզներում, համաձայն նորմատիվներին, սննդի նմուշները պետք է պահպանել մի քանի օր, սակայն «Գուլիվեր»–ում դա չէր արվել։

Ավելի վաղ ՀՀ ԱՆ–ն հայտնել էր, որ «Գուլիվեր» մանկապարտեզում արձանագրվել էին սանիտարական նորմերի եւ հիգիենիկ կանոնների խախտումներ, ինչն էլ տվյալ նախադպրոցական հաստատություն հաճախող 33 երեխայի հիվանդանալու պատճառ էր դարձել։ Այս երեխաներից 22-ի մոտ հաստատվել է շիգելա հարուցչի ԴՆԹ, իսկ 9-ի մոտ մանրէաբանական հետազոտությունների արդյունքում անջատվել էր շիգելա զոննե՝ դիզենտերիա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է