• Latest news

Ուղեղի 1/6-րդից զուրկ տղայի IQ-ն միջինից բարձր է (ֆոտո)

2 օգոստոսի, 2018  23:39

Ամերիկացի նեյրովիրաբույժները էպլեպսիայի նոպաների պատճառով հեռացրել են երեխայի ուղեղի 1/6-րդը եւ մտավախություն են ունեցել, որ դա կանդրադառնա նրա հետագա կյանքի վրա: Սակայն տղան լավ է տեսնում, կարդում է եւ զարգացմամբ տարեկիցներից հետ չի մնում: Նրա IQ-ն միջինից բարձր է:

ԱՄՆ-ից Թաներ Քոլինզի մոտ 4 տարեկանից էպիլեպսիայի նոպաներ են սկսվել: Երեխայի մոտ բարորակ ուռուցք է հայտնաբերվել: Պիտսբուրգի Քարնեգի-Մելոնի համալսարանի բժիշկների խումբը հեռացրել է երեխայի աջ կիսագնդի երրորդ մասը՝ ծոծրակային հատվածը, որը կապված է տեսողական տեղեկատվության մշակման համար, եւ քունքային հատվածը, որը մշակում է տեսողական ու ձայնային տեղեկատվությունը:

Վիրահատությունից հետո 3 տարի անց պարզվել է, որ ուղեղի 1/6-րդի բացակայությունը երեխային առանձնապես անհարմարություն չի պատճառում. նրա տեսողական ընկալումը, դեմքերը եւ օբյեկտները ճանաչելու ունակությունը եւ ինտելեկտը միանգամայն համապատասխանում են իր տարիքի մյուս երեխաների ցուցանիշներին:

Տուժել է միայն տեսադաշտը՝ տղան ունակ չէ տեսնելու ամենը, ինչ գտնվում է քթից ձախ: Ամենայն հավանականությամբ, տեսադաշտի համար անհրաժեշտ է 180° անկյուն, որպեսզի տեղեկությունը մշակեն երկու կիսագնդերը:

«Միակ թերությունն այն է, որ նրա տեսադաշտը սահմանափակված է: Երբ նա ուղիղ է նայում, ապա չի տեսնում ձախ կողմում գտնվողը: Սակայն նա կարող է դա փոխհատուցել ուղղակի գլուխը շրջելով»,- նշում է բժիշկ Մարլեն Բերմանը:

Այսուհանդերձ, ձախ կիսագունդը կարող էր իր վրա վերցնել դեմքերի եւ օբյեկտների ճանաչման խնդիրները: Սովորաբար այն կապված է բառերի եւ անվանումների ճանաչման հետ:

Բերմանի կարծիքով՝ ուղեղը լավ է հարմարվել փոփոխություններին, որովհետեւ տղայի ուղեղը դեռ աճում է: «Ես կասկածում եմ, որ նա նույնիսկ չի հասկանում, որ իրեն ինչ-որ բան պակասում է»,- ասել է նա:

Թաները հիմա 12 տարեկան է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել