• Latest news

Հայաստանի մարզերում 2019-ին կացկացվի զարկերակային հիպերտոնիայի հայտնաբերման մասշտաբային ակցիա

2 օգոստոսի, 2018  21:40

Հայաստանի մարզերում 2019-ին կացկացվի զարկերակային հիպերտոնիայի հայտնաբերման մասշտաբային ակցիա:

Երեւանի գլխավոր սրտաբան, պրոֆեսոր Պարունակ Զելվեյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ակցիան, հավանաբար, կմեկնարկի մայիսին: «Ակցիայի շրջանակում մենք նախատեսում ենք հետազոտել 50 հազար մարդու»,- հայտնեց նա:

Այս տարի հունիսի 5-ից հուլիսի 25-ը համանման ակցիա է անցկացվել Երեւանում: Ընդհանուր առմամբ, հետազոտվել է մայրաքաղաքի 20 հազար բնակիչ: Բացի այդ՝ նման ակցիաներ են կազմակերպվել նաեւ Ստեփանավանում ու Գյումրիում, եւ այս պահին անցկացվում է Էջմիածնում:

Ակցիաները կազմակերպել են Հայկական բժշկական ասոցիացիան եւ Հայ սրտաբանների ասոցիացիան՝ Հիպերտոնիայի միջազգային միութան եւ Հիպերտոնիայի համաշխարհային լիգայի հետ համատեղ: Բոլոր ստացված տվյալները կվերլուծվեն առաջիկա 2-3 շաբաթում:

«Մենք գնահատել ենք զարկերակային հիպերտենզիայի ոչ միայն առկայությունը եւ տարածվածությունը, այլեւ այն, թե բուժում արդյոք անցկացվում է, եւ արդյոք վերահսկողություն իրականացվում է: Բուժման եւ համապատասխան վերահսկողության իմաստով կարող եմ ասել, որ նախորդ տարիների համեմատությամբ Երեւանում վիճակը բարելավվել է»,- ասաց Զելվեյանը:

Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում 18 տարեկանից մեծ անձանց շրջանում զարկերակային հիպերտենզիան կազմում է 27-30 տոկոս: Ախտորոշումը հասատատվելու դեպքում փորձագետը կոչ է անում ոչ թե ինքնաբուժմամբ զբաղվել, այլ հետեւել բժշկի հրահանգներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել