• Latest news

Հղիությունների կեսից ավելին վիժումո՞վ է ավարտվում

3 օգոստոսի, 2018  12:48

Հղիությունների ավելի քան կեսն ավարտվում է վիժումով, պարզել են Քալիֆորնիական համալսարանի ամերիկացի գիտնականները: Տվյալները հրապարակվել են bioRxiv-ում:

Տարբեր տեղեկություններով՝ վիժում է տեղի ունենում հղիների 10-20 տոկոսի մոտ: Սակայն նման դեպքերում վիճակագրությունը հաշվի է առնում միայն այն հղիությունները, որոնց մասին կինն իմացել է: Բժշկության մեջ գոյություն ունի կենսաքիմիական հղիություն հասկացությունը, այսինքն՝ այնպիսի, որը կարելի է որոշել միայն ըստ արյան մեջ հորմոնների մակարդակի փոփոխության: Դրա ժամանակ հաճախ են վիժումները լինում, որոնց պատճառը կարող է լինել ինչպես սաղմի անկենսունակությունը, այնպես էլ սթրեսը կամ կնոջ չափից ավելի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Նման վիժումից հետո դաշտանի ժամկետը կարգավորվում է եւ կարող է գուցե ավելի ցավոտ լինել կամ ավելի առատ արտադրությամբ: Սակայն դա չի դրդում հնարավոր ընդհատված հղիության մասին մտքերի:

Հիմք ընդունելով վիժումների եւ ԱՄԲ դեպքում հաջող հղիությունների մասին տվյալները, երբ գրանցվում են հորմոննորի մակարդակի նույնիսկ ամենավաղ փոփոխությունները, հետազոտողները պարզել են, որ դեպքերի ավելի քան կեսում սաղմի մոտ նկատվում են քրոմոսոմների թվի շեղումներ, ինչը եւ դառնում է հղիության ինքնաբերական ընդհատման պատճառը:

Հետազոտողները հաշվարկել են, որ, օրինակ, Դանիայում 1,7 ծնունդին բաժին է ընկնում 2,1 վիժում: ԱՄՆ-ում XIX դարում, որբ կանայք հակաբեղմնավորիչներին հասանելություն չունեին եւ ծնելիության վերահսկողության հնարավորություն չկար, 8 ծնված երեխային բաժին էր ընկնում 16,8 վիժում:

«Վիժումը բեղմնավորման առավել հաճախակի արդյունքն է: Սա մարդկության բազմացման բնական եւ անխուսափելի մասն է»,- եզրակացրել են հետազոտության հեղինակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել