• Latest news

Ինչով է շոգեբաղնիքն առողջությանը օգտակար. հետազոտություն

3 օգոստոսի, 2018  17:31

Շոգեբաղնիքն առողջությանն օգտակար է, ցույց են տալիս նոր հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Mayo Clinic Proceedings ամսագրում:

Հետազոտության համաձայն՝ շոգեբաղնիքը կարող է օգնել նվազեցնել մի շարք վիճակների վտանգը, ինչպիսին են՝ արյան բարձր ճնշումը եւ սիրտ-անոթային հիվանդությունները, նեյրոկոգնիտիվ խանգարումները, թոքերի հիվանդությունները, հոգեկան խանգարումները, կարող է նաեւ նվազեցնել մահացության մակարդակը: Բացի այդ՝ շոգեբաղնիքը թեթեւացնում է գլխացավը, մաշկային հիվանդությունների, արթրիտի եւ գրիպի ախտանշանները: Հետազոտության տվյալները վկայում են, որ շոգեբաղնիքից կանոնավոր կերպով օգտվելը կապված է առողջության ընդհանուր բարելավման հետ:

Յուվյասկյուլի համալսարանի (University of Jyväskylä), Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի (University of Eastern Finland) եւ Բրիսթոլի համալսարանի (University of Bristol) գիտնականների ղեկավարությամբ հետազոտական խումբը առողջական վիճակի վրա ֆիննական շոգեբաղնիքի ազդեցության մասին նյութերի բազմակողմանի ամփոփում է կատարել: Ֆիննական շոգեբաղնիքի բնութագրական հատկանիշը կարժամկետ գտնվելն է օդի բարձր ջերմաստիճանով (80-100 աստիճան C) տարածքում:

Հետազոտության արդյունքները վկայում են նաեւ շոգեբաղնիքի բարերար ազդեցության մասին արյան շրջանառության, շնչառական, սիրտ-անոթային եւ իմունային համակարգերի վրա: Շոգեբաղնիք կանոնավոր հաճախումը կայունացնում է վեգետատիվ նյարդային համակարգը, վերացնում բորբոքումը, նվազեցնում թթվային սթրեսը, զարկերակային ճնշումը, «վատ» խոլեստերինի քանակությունը, զարկերակների կարծրությունը եւ անոթային ռեզիզտենտությունը:

Բացի այդ՝ շոգեբաղնիքը նպաստում է շրջանառվող հորմոնների, ինչպիսին են էնդորֆինները, մակարդակի բարձրացմանը: Հետազոտողների տվյալներով՝ սովորական շոգեբաղնիքի ազդեցությանը ֆիզիոլոգիական ռեակցիաները համապատասխանում են միջին եւ բարձր ինտենսիվության ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, ինչպիսին է, օրինակ, քայլելը:

Հետազոտության մեջ նաեւ ընդգծվում է, որ շոգեբաղնիքը համեմատաբար անվտանգ է, եւ այնտեղ կարող են հաճախել նույնիսկ համակշռված սիրտ-անոթային հիվանդություններով մարդիկ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է