• Latest news

16:8 սննդակարգն իրապես աշխատում է. հետազոտություն

3 օգոստոսի, 2018  23:54

Պարբերաբար քաղցած մնալը, որը հայտնի է որպես 16:8 սննդակարգ, ճարպակալմամբ մարդկանց օգնում է նիհարել եւ արյան ճնշումը նվազեցնել, ցույց է տվել Չիկագոյի Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր Քրիսթի Վարադիի նոր հետազոտությունը:

Մեր օրերում մարդկանցից շատերը արագ եւ արդյունավետորեն նիհարելու համար դիմում են 16:8 սննդակարգին:

Գոյություն ունեն այս սննդակարգի տարբեր տեսակներ, ինչը կախված է «քաղցած մնալու» եւ «շատակերության» միջեւ ժամանակի միջակայքից:

Օրինակ՝ այսպես կոչված, 5:2 սննդակարգը նախատեսում է 5 օր անընդմեջ նորմալ սնվել եւ 2 օր քաղցած մնալ: Այս 2 օրվա ընթացքում ընդունվող սննդի կալորիականությունը 500-600 կալորիան չպետք է գերազանցի:

16:8 սննդակարգի դեպքում մարդիկ օրական ուտում են միայն 8 ժամ, իսկ մնացած 16 ժամերին «քաղցած են մնում»: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ 16:8 սննդակարգը լավագույն արդյունք է ունենում այն մարդկանց համար, ովքեր ճարպակալմամբ են տառապում: Այս սննդակարգը ոչ միայն աշխատում է, այլեւ օգնում է նվազեցնել արյան ճնշումը:

Քաշի կորուստ՝ առանց կալորիաները հաշվելու

Հետազոտողները հավաքագրել էին ճարպակալմամբ 23 պացիենտի, որոնք 40-45 տարեկան էին, մարմնի զանգվածի 35-ին հավասար համաթվով:

Մասնակիցները կարող էին ամեն ինչ ուտել ժամը 10:00-ի եւ 18:00-ի միջակայքում, սակայն մնացյալ 16 ժամերին նրանց թույլ էր տրվում միայն ջուր խմել եւ կալորիաներ չպարունակող ըմպելիքներ:

Այս մարդիկ միջինը օրական ընդունել են 350 կալորիա պակաս, քան հսկիչ խմբում, կորցրել են իրենց քաշի 3 տոկոսը եւ ունեցել են արյան ավելի ցածր ճնշում:

Ավելի կոնկրետ՝ նրանց սիստոլիկ զարկերակային ճնշումը, ովքեր ամեն օր քաղցած են մնացել, նվազել է միջինը սնդիկի սյան 7 մմ-ով: Սակայն ինսուլինի նկատմամբ ռեզիստենտությունը, խոլեստերինը եւ ճարպային զանգվածը նույնն են մնացել համեմատվող 2 խմբերում էլ:

«Այս նախնական տվյալները վկայում են այն մասին, որ ժամանակի առումով սահմանափակ սնվելը կարելի է օգտագործել որպես ճարպակալմամբ տառապող մեծահասակների նիհարելու մեթոդ, սակայն նաեւ պահանջվում են երկարաժամկետ խոշորամասշտաբ պատահական ընտրանքով վերահսկվող հետազոտություններ»,- ասում են հետազոտողները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել