• Latest news

Մեծ քանակությամբ ջրի օգտագործումը սովորությո՞ւն է, թե՞ հորմոնալ խանգարում

4 օգոստոսի, 2018  14:42

Չափից ավելի մեծ քանակությամբ հեղուկի օգտագործումը կարող է համեմատաբար անվտանգ սովորություն լինել, սակայն կարող է նաեւ մատնացույց անել եզակի հորմոնալ խանգարման մասին:

Բազելի համալսարանից Միրիամ Քրիսթ-Քրեյնի ղեկավարությամբ գիտնականների խումբն առաջարկել է ախտորոշման նոր մեթոդ, որն արագ է եւ հուսալի: Նրանք ստացած արդյունքների մասին հայտնել են New England Journal of Medicine ամսագրում:

Օրական 3 լիտրից ավելի հեղուկ խմելը՝ միզարձակման համարժեք մեծացմամբ ավելցուկային է համարվում: Պոլիուրիա-պոլիդիպսիայի համախտանիշը սովորաբար զարգանում է ժամանակի ընթացքում ըստ սովորության կամ համարվում է հոգեկան հիվանդության կողմնակի էֆեկտ:

Հազվագյուտ դեպքերում չափից ավելի շատ հեղուկ խմելը կարող է ոչ շաքարային դիաբետի հետեւանք լինել, երբ հիպոֆիզն անբավարար քանակությամբ է արտադրում հակադիուրետիկ վազոպրեսին հորմոնը, որն օրգանիզմում կարգավորում է ջրի եւ աղի պարունակությունը: Նման մարդկանց մոտ մեզը կուտակելու ունակությունը նվազած է, այդ պատճառով նրանք շատ հեղուկ են կորցնում եւ համապատասխանաբար՝ պետք է մեծացնեն հեղուկի պահանջը ջրազրուկը կանխելու համար:

«Անվտանգ» առաջնային պոլիդիպսիայի եւ ոչ շաքարային դիաբետի միջեւ տարբերությունը վճռորոշ նշանակություն ունի, քանի որ դրանց բուժումը սկզբունքորեն տարբերվում է: Նախկինում այս երկու վիճակների տարբերակման համար անցկացվում էր «ջրային դեպրիվացիայի թեստ», որի դեպքում հիվանդին թույլ չէր տրվում 16 ժամ որեւիցե հեղուկ խմել, որով բժիշկները պարզում էին մեզի հավաքումը:

Հետազոտությանը մասնակցել է 11 բժշկական կենտրոններից 156 հիվանդ: Գիտնականները համեմատել են ավանդական «ջրային դեպրիվացիայի թեստը» եւ ախտորոշման նոր մեթոդը: Արյան մեջ հիպերտոնիկ աղային լուծույթի երկժամյա ինֆուզիայից հետո մասնակիցների մոտ չափվել է պլազմային կոպեպտին բիոմարկերի խտությունը (դրա մակարդակը ցույց է տալիս արյան մեջ վազոպրեսին հորմոնի մակարդակը):

Նոր մեթոդը ցույց է տվել ախտորոշման բարձր ճշգրտություն՝ հիվանդների 97 տոկոսը ճիշտ է ախտորոշվել եւ բուժում ստացել: Այս թեստը հասանելի է կլինիկական կիրառման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել