• Latest news

Ավստրալական քաղաքում վարակված մոծակներն օգնել են դենգե տենդը հաղթահարելուն

4 օգոստոսի, 2018  15:58

Ավստրալիայի հյուսիսում Թաունսվիլ քաղաքում հաջողվել է մոդիֆիկացված մոծակների միջոցով գործնականում ամբողջությամբ հաղթահարել դենգե տենդը, հայտնում է Gates Open Research-ը: Վերջին 4 տարում  հայտնաբերվել է վարակման 4 դեպք, 12,5 անգամ քիչ, քան նախորդ շրջանում:

Դենգե տենդը փոխանցում են դեղին տենդի Aedes aegypti մոծակները, որոնք փոխանցում են նաեւ այլ վիրուսներ, այդ թվում Զիկա վիրուսը, դեղին տենդը եւ Չիկունգու նյան:

Մոնաշ համալսարանի գիտնականները վարակված մոծակների դեմ պայքարի համար տեխնոլոգիա են մշակել, որը թույլ է տալիս վիրուսի տարածումը կանխել՝ մոծակների պոպուլյացիային վնաս չհասցնելով: Միջատների շատ տեսակներ, այդ թվում՝ A.aegypti-ն կրում են ներբջջային սիմբիոնտներ, վոլբախիա (Wolbachia) դասի բակտերիաներ: Բակտերիան ժառանգվում է մայրական կողմով: Վարակված էգի դրած բոլոր ձվերը վալբախիայի կրող են: Վորբախիան «ծածկի եւ սնունդի» դիմաց իր տերերին պաշտպանում է վիրուսներից: Մոծակները դադարում են վիրուսներ փոխանցել եւ համապատասխանաբար՝ մարդկանց վարակել:

Հետազոտողները կարողացել են մոծակի ձվերը վարակել վոլբախիաներով եւ լաբորատորիայում բնակվող A.aegypti բակտերիաներով վարակվածների տոկոսը հասցրել են մինչեւ 100 տոկոսի: Հոդվածի հեղինակները 2014 թվականից փորձնական հետազոտություն են անցկացրել Ավստրալիայի Թաունսվիլ քաղաքում: Քաղաքում բնակվում է գրեթե 187 հազար մարդ: Հետազոտությունն անցկացվել է քաղաքի տարբեր հատվածներում՝ 66 քառակուսի կիլոմետր տարածքում, որին մասնակցել են ավելի քան 6 հազար ընտանիքներ եւ ավելի քան 900 դպրոցականներ: Կամավորներին տվել են մոծակի ձվերով փորձանոթներ, որոնք վարակված էին վոլբախիայով, կեր եւ ջուր, իսկ երբ թրթուրներից մոծակները դուրս են եկել, դրանց ազատություն են բաց թողել: Հետազոտությունը շարունակվել է 28 ամիս, որի ընթացքում բաց է թողնվել մոտ 4 մլն մոծակ:

Արդյունքում գրեթե 4 տարում գրանցվել է դենգե տենդով վարակման 4 դեպք: Համեատության համար նույն ժամանակահատվածում, մինչեւ փորձնական ծրագիրը սկսելը, դենգե տենդով վարակվել է քաղաքի 54 բնակիչ, 12,5 անգամ ավելի շատ:

Մոծակային ծրագրի մասնակիցները երկրորդ փորձնական հետազոտությունը նախատեսում են անցկացնել Ինդոնեզիայում՝ մոտ 400 հազար բնակիչ ունեցող Յոգյակարտա քաղաքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել