• Latest news

Բացառիկ վիրահատություն «Աստղիկ» ԲԿ-ում. Ուիպլի վիրահատության հետ միաժամանակ՝ լայնական հաստաղու մասնահատում (ֆոտո)

4 օգոստոսի, 2018  18:42

Ենթաստամոքսային գեղձի ուռուցքով հիվանդ մարդկանց 1-ամյա ապրելիությունը կազմում է մոտ 30%, իսկ 5-ամյա ապրելիությունը՝ 7-9%: Նման ցածր ապրելիության տվյալների պատճառն այն է, որ հաճախ ենթաստամոքսային գեղձի ուռուցքները հայտնաբերվում են ուշ փուլերում, երբ ուռուցքը, աստիճանաբար աճելով, ճնշում է հարևան օրգանները, ներաճում լեղածորանի, խոշոր անոթների մեջ, մետաստազներ է տալիս հետորովայնային տարածություն, պարաաորտալ ավշային հանգույցներ՝ դրանով իսկ բարդացնելով իրավիճակը, մեծամասամբ դառնում է կա´մ վիրահատության ոչ ենթակա, կա´մ կատարվում են ամոքիչ վիրահատություններ:

2018թ հունիսի 8–ին «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունք է ընդունվել Ս.Գ.-ն (49 տ. տղամարդ)՝ աջ թուլակողի և էպիգաստրալ շրջանների ցավերով, բերանում դառնության զգացումով, մաշկի և տեսանելի լորձաթաղանթների դեղնությամբ (գանգատները սկսվել էին 10 օր առաջ): Նախնական ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի նորագոյացություն, մեխանիկական դեղնուկ: Կատարվել են մի շարք կլինիկա-լաբորատոր, գործիքային հետազոտություններ, որոնց արդյունքում, ենթաստամոքսային գեղձի ուռուցքից բացի, հայտնաբերվել է ևս մեկ նորագոյացություն լայնական հաստ աղիքում:

Հիվանդին իրականացվել է փուլային բուժում: Առաջին փուլում հունիսի 13–ին ներերակային անզգայացման տակ կատարվել է միջմաշկային ներլյարդային դրենավորում (Մ. Ավետյանի կողմից), որից հետո հիվանդի մոտ նկատվել է կլինիկա-լաբորատոր տվյալների բարելավում, անցկացվել է կոնսերվատիվ թերապիա, նախապատրաստվել է վիրահատական բուժման: Հուլիսի 3–ին ընդհանուր անզգայացման տակ կատարվել է լայնածավալ վիրահատություն՝ պանկրեատոդուոդենալ ռեզեկցիա (Ուիպլի վիրահատություն), ինչպես նաև լայնական հաստ աղու մասնահատում, ծայրը ծայրին անաստամոզի ձևավորում, որովայնի խոռոչի սանացիա և դրենավորում:

Պանկրեատոդուոդենալ ռեզեկցիան ինքնին բարդ վիրահատություն է (հեռացվում են լեղապարկը, լեղածորանի մի մասը, 12-մատնյա աղին, բարակ աղու մի մասը, ենթաստամոքսային գեղձի գլխիկը), որը Հայաստանում կատարվում է եզակի հիվանդանոցներում՝ պայմանավորված վիրահատական տեխնիկայի և կատարման դժվարություններով, հետվիրահատական բարդությունների զարգացման բարձր ռիսկերով և բավականին բարձր մահացությամբ:

Վիրահատությունն իրականացվել է բ.գ.դ., պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյանի գլխավորությամբ: Վիրաբուժական թիմ. վիրահատող բժիշկ՝ Վիրաբուժական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոց. Արայիկ Ոսկանյան, ասիստենտներ՝ բ.գ.թ. Հ.Վ. Հարությունյան, Ե.Մ. Մանուկյան, Լ.Մ. Միքայելյան, անեսթեզիոլոգ՝ Ա. Ղամբարյան, օպերքույր՝ Հերմինե Հայրապետյան: Վիրահատությունը տևել է 7 ժամ:

Հիվանդը ԻԹԲ-ում (Ինտենսիվ թերապիայի և անզգայացման ծառայության ղեկավար՝ Հ. Ռ. Անտոնյան, ԻԹԲ վարիչ՝ Ա. Զ. Հախեյան) անցկացրել է 2 մահճակալային օր, որտեղ ռեանիմատոլոգների թիմըշուրջօրյա դինամիկ հսկողություն և հետվիրահատական խնամք է իրականացրել, այնուհետև հիվանդը տեղափոխվել է Վիրաբուժական բաժանմունք:

Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, և հիվանդը դուրս է գրվել առողջացումով, քանի որ, ըստ պաթոհիստոլոգիական հետազոտության տվյալների,ավշային հանգույցներում ուռուցքային բջիջներ չեն հայտնաբերվել:

Նման ծանր ախտորոշում ունեցող հիվանդի բուժման արդյունավետությունը պայմանավորված է մի շարք գործոններով.

  • «Աստղիկ» բժշկական կենտրոնը բազմապրոֆիլային հիվանդանոց է,
  • «Աստղիկ» բժշկական կենտրոնը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով,
  • «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկները մշտապես վերապատրաստվում են Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում,
  • «Աստղիկ բժշկական կենտրոնն ունի հզոր վիրաբուժական և ռեանիմատոլոգիական ծառայություններ, որտեղ հաճախ այլ բուժհիմնարկներից տեղափոխվում են ծայրահեղ ծանր հիվանդներ,
  • «Աստղիկ» բժշկական կենտրոնում յուրաքանչյուր հիվանդի ցուցաբերվում է անհատական, հոգատար և սրտացավ մոտեցում:

    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է