• Latest news

Բարձր արագությամբ համացանցը կարող է հանգեցնել քնի պակասի

5 օգոստոսի, 2018  13:23

Բարձր արագությամբ ինտերնետի հասանելիությունը կարող է միջինում գիշերվա ընթացքում քնից 25 րոպե խլել, հաղորդվում է Journal of Economic Behavior and Organization ամսագրում: Սա քնի որակի եւ լայնագոտի համացանցի մատչելիության միջեւ կապի առաջին ուսումնասիրությունն է:

Քնի պակասը կարող է բազմաթիվ խնդրների պատճառ դառնալ: Այն կապում են քրոնիկ հիվանդությունների եւ մահացությունների վտանգի բարձրացման, նյութափոխանակության ախտանիշի զարգացման, ճանապարհային վթարների եւ ՀՆԱ-ի 3 տոկոսի կորստի հետ:

Իտալիայի Բոկկոնի համալսարանից հետազոտողների խումբը Ֆրանչեսկո Բիլարիի (Francesco Billari)  գլխավորությամբ վերլուծել է German Time Use Survey հարցման տվյալները, որը 2012-2013 թվականներին անցկացրել է Գերմանիայի Վիճակագրության դաշնային գրասենյակը:

Նրա մասնակիցները 3 օրվա ընթացքում (3 աշխատանքային, 1 հանգստյան օր) օրագիր են գրել, որտեղ 10 րոպե ընդմիջումով գրել են իրենց բոլոր զբաղմունքները:

Վերջնական ընտրանու մեջ 5.5 հարցվողներից ներառվել են մոտ  11 հազար գրառումներ: Բացի այդ, գիտնականերն օգտագործել են SOEP հարցման արդյունքները, որում նշվել է ոչ միայն քնի քանակի, այլ համացանցի հասանելիության եւ համակարգչի օգտագործման մասին տեղեկատվություն:

Վերլուծությունը ցույց է տվել, որ գերարագ ինտերնետի հասանելիությունը նվազեցնում է քնի չափը, միջին հաշվով, գիշերվա ընթացքում 25 րոպեով: Բացի այդ, լայնագոտի համացանց ունեցող հարցվողները 25 տոկոսով ավելի շատ էին հակված 6 ժամից պակաս քնել: Բացի այդ, հետազոտողները բարձր արագությամբ համացանցի եւ քնի որակի բավարարման միջեւ բացասական համահարաբերակցություն են հայտնաբերել:

Ընդ որում համացանցը հիմնականում ազդել է երիտասարդ բնակչության վրա: 18-30 տարեկան մարդկանց շրջանում ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բարձր արագությամբ համացանցի հասանելիություն ունեցող հարցվողները 70 րոպեով ավելի  քիչ են քնել, քան նրանք, ովքեր չունեն այն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել