• Latest news

Չինացի գիտնականները սրտի հիվանդություններն ախտորոշելիս կորոնոգրաֆիային այլընտրանք են առաջարկել

7 օգոստոսի, 2018  23:48

Շանհայի տրանսպորտային հաղորդակցությունների համալսարանի գիտնականները սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման նոր միջոց են մշակել, որի արդյունավետությունը 33 տոկոսով գերազանցում է բժշկության մեջ օգտագործվող համանման մեթոդների արդյունավետությունը:

QFR (Quantitative Flow Ratio) կոչվող մեթոդն արդեն ստացել է Չինաստանի Սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկողության վարչության հավանությունը: Այն հիմնված է հիվանդի սիրտ-անոթային համակարգի ռենտգեն պատկերների անալիզի վրա եւ կարճ ժամկետում թույլ է տալիս որոշել, թե արդյոք կա որեւէ խանգարում՝ անոթների նեղացում, թրոմբներ եւ այլն:

Բժիշկները պնդում են, որ QFR-ի կլինիկական փորձարկումների ժամանակ իրենց հաջողվել է 4 րոպեում հիվանդի մոտ կորոնար աթրոմբոզ ախտորոշել (սրտի երակային անոթների թրոմբոզ), ինչը «33 տոկոսով ավելի արագ է, նշանակում է ավելի արդյունավետ է գոյություն ունեցող մեթոդների, մասնավորապես՝ կորոնարոգրաֆիայի համեմատ»:

«Նոր միջոցը բժիշկներին կօգնի սրտի իշեմիկ հիվանդությունները [անոթների խցանման հետեւանքով արյան մատակարարման խանգարում] հայտնաբերելու, բուժման պլաններ մշակելու համար, ինչպես նաեւ անոթների ստենտավորման անհրաժեշտությունը որոշելու համար»,- ասել է Շանհայի համալսարանի աշխատակից Չեն Յաչժուն, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը:

Նշենք, որ այսօր սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման առավել տարածված եղանակը կորոնարոգրաֆիան է: Սակայն այս տեխնոլոգիան թանկարժեք է եւ կատարման համար բարդ. հատուկ կաթետերների միջոցով հերթականությամբ կորոնար անոթներ է ներարկվում ջրով լուծվող ռենտգենակոնտրաստ նյութ: Անոթների տարբեր պրոյեկցիաներով պատկերը թույլ է տալիս տվյալներ ստանալ արյունատար համակարգի վնասված, նեղացած հատվածի մասին: Գիտնականների խոսքով՝ QFR մեթոդը հիվանդի օրգանիզմ վիրաբուժական միջամտություն չի պահանջում, ինչը եւս մեկ անգամ ցույց է տալիս դրա առավելությունը եւ մեծ արդյունավետությունը՝ գոյություն ունեցող նմանօրինակների համեմատությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել