• Latest news

Ծղրիդներ ուտելը աղիների համար օգտակար է

7 օգոստոսի, 2018  22:03

Սնունդի մեջ ծղրիդներ օգտագործելը բարենպաստ է ազդում աղիների առողջության վրա, պարզել է ամերիկացի գիտնականների խումբը: Միջատների մեջ խիտին եւ այլ մանրաթելեր են պարունակվում, որոնք նպաստում են աղիներում պրոբիոտիկների աճին, որոնք բարելավում են մարսողությունը եւ նվազեցնում քրոնիկական բորբոքումը:

Ամերիկացի կենսաբանները եւ դիետոլոգները՝ Կոլորադոյի համալսարանից Թիֆանի Վեյրի եւ Մեդիսոնի Վիսքոնսինի համալսարանից Ջոնաթան Փեթցի ղեկավարությամբ փորձնական հետազոտություն են անցկացրել՝ պարզելու համար խիտինն արդյոք ազդում է մարսողության վրա:

Նրանք գտել են 20-48 տարեկան 20 կամավորների, որոնք պրոբիոտիկներ չեն օգտագործել, եւ 14 օր ամեն օր փորձի մասնակիցների նախաճաշի մեջ (կաթնային կոկտեյլ եւ կեքս) ավելացրել են 25-ական գրամ չորացրած ծղրիդ փոշու ձեւով: Հետազոտողներն այնուհետեւ 2 շաբաթ ընդմիջել են, իսկ հետո 14 օր նորից մասնակիցներին կերակրել միջատների փոշիով: Հետազոտության սկզբում՝ առաջին 2 շաբաթից հետո եւ վերջում փորձի մասնակիցներից արյան եւ կղանքի անալիզ են վերցրել, նրանք նաեւ պատասխանել են մարսողական համակարգի վիճակի վերաբերյալ հարցերի:

Պարզվել է, որ ծղրիդից պատրաստված փոշին օգտագործելուց հետո կամավորների աղիների միկրոբիոմի բաղադրությունը փոխվել է, նրանց մոտ Bifidobacterium animalis պրոբիոտիկ բակտերիաների քանակությունը 5-7 անգամ աճել է: Դրանից բացի, արյան պլազմայում նվազել է ուռուցքի մեռուկացման ֆակտորի մակարդակը. համակարգային բորբոքման մարկեր սպիտակուց: Միաժամանակ միկրոբիոմում մյուս պրոբիոտիկների քանակությունը նվազել է: Մասնավորապես՝ Lactobacillus reuteri կաթնաթթվային բակտերիաները եռակի պակասել են:

Աշխարհում մոտ 2 մլրդ մարդ կանոնավոր կերպով միջատներ են ուտում, որոնք, եթե ճիշտ պատրաստվեն, կենդանի սպիտակուցի, որոշ վիտամինների եւ հանքանյութերի լավ աղբյուր են: Ընդ որում՝ միջատները ավելի քիչ սնունդ ու ջուր են օգտագործում եւ ավելի քիչ են արտադրում ջերմոցային գազեր, քան ավանդական տնային կենդանիները, այս պատճառով սնունդի համար միջատների աճեցման ինդուստրիան աստիճանաբար թափ է հավաքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել