• Latest news

Գիտնականները տարօրինակ օրնաչափություն են հայտնաբերել հիվանդի մահվան եւ բուժող բժիշկի սեռի միջեւ

8 օգոստոսի, 2018  11:45

Գիտնականները տարօրինակ օրնաչափություն են հայտնաբերել հիվանդի մահվան եւ բուժող բժիշկի սեռի միջեւ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences գիտական ամսագրում:

Սենթ Լուիսի Վաշինգթոնի համալսարանից մասնագետ Սեթ Քարնահանը եւ նրա գործընկերները վերլուծել են ավելի քանի կես միլիոն հիվանդների մասին տեղեկությունները, որոնք 1991-2010 թվականներն ընկած ժամանակահատվածում սրտի նոպայի պատճառով Ֆլորիդայում այցելել են անհետաձգելի օգնության բաժանմունք: Ուսումնասիրվել են հիվանդների տարիքի, ռասայի, հիվանդության պատմության տվյալները: Դրանից բացի, ուշադրություն է հատկացվել նաեւ բուժող բժիշկի սեռին:

Արդյունքում տարօրինակ օրինաչափություն է հայտնաբերվել. սրտի նոպայից կանանց մահացությունն ուղղակիորեն կապված էր բուժող բժիշկի սեռի հետ: Եթե բժիշկը կին էր, ապա կին հիվանդների մոտ մահվան ելքի շանսերը նվազում էին, իսկ եթե տղամարդ՝ հակառակը, մեծանում:

Այսպես՝ այն դեպքերում, երբ բուժող բժիշկը եղել է գեղեցիկ սեռի ներկայացուցիչ, սրտի նոպաներից մահացել է հիվանդ տղամարդկանց 11,8 տոկոսը եւ կանանց 12 տոկոսը: Իսկ եթե բուժող բժիշկը տղամարդ էր, ապա մահվան ելք է գրանցվել տղամարդկանց 12,6 տոկոսի մոտ եւ կանանց՝ 13,3 տոկոսի մոտ:

Դիտարժան է, որ նախորդ հետազոտությունները նույնպես ցույց են տվել, որ կին բժիշկների մոտ, որպես կանոն, բուժման վերջնարդյունքը ավելի լավ է, քան տղամարդ բժիշկների մոտ:

Գիտնականների կարծիքով՝ նման պատկերը կարող է կապված լինել այն բանի հետ, որ տղամարդիկ ավելի պակաս հաջողությամբ են շփվում կին հիվանդների հետ, եւ արդյունքում սխալ պատկերացում կազմում սրտի նոպայի լուրջ լինելու վերաբերյալ: Իրավիճակի եւս մեկ բացատրություն կարող է լինել այն, որ իգական սեռի բժիշկների որակավորումն ավելի բարձր է:

Մինչդեռ, հետազոտության հեղինակները նաեւ նշում են, որ տղամարդկանց եւ կանանց մոտ սրտի նոպաները տարբեր ախտանիշներ ունեն: Կանանց մոտ, օրինակ, այն կարող է ընթանալ կրծքավանդակում ցավի բացակայության ֆոնին, բուժման ժամանակին դիմելը կարող է ավելի վճռորոշ դեր ունենալ, քան բժիշկի սեռը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել