• Latest news

Գիտնականները կրծքագեղձի առավել ագրեսիվ քաղցկեղի բուժման միջոց են առաջարկել

8 օգոստոսի, 2018  21:42

Լեյբնիցի անվան Ծերության ուսումնասիրման ինստիտուտի գիտնականները նույնականացրել են TRPS1 սպիտակուցը, որը ակտիվ է կրծքագեղձի եռակի անգամ բացասական քաղցկեղի հյուսվածքներում: Այս տեսակի քաղցկեղը համարվում է չարորակ ուռուցքների  ամենաագրեսիվ ձեւերից մեկը: TRPS1 միացությունը պոտենցիալ թիրախ է նոր արդյունավետ դեղամիջոցների համար, հաղորդում է MedicalXpress-ում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ:

Կա կրծքագեղձի քաղցկեղի  երեք տեսակ. Էստրոգեն-ընկալիչ-դրական (ER-դրական), HER2-դրական եւ եռակի անգամ բացասական քաղցկեղ: Եռակի անգամ բացասական քաղցկեղը կազմում է կրծքի քաղցկեղի բոլոր դեպքերի 15 տոկոսը եւ ամենադժվարն է բուժվում:

Հայտնի է, որ Hippo ազդանշանային ուղին կարեւոր դեր է խաղում հյուսվածքների վերականգնման գործում, ինչպես նաեւ նպաստում է քաղցկեղի բջիջների առաջացմանը: Այս ճանապարհի բաղադրիչներից մեկը YAP սպիտակուցն է, որը վերահսկում է օրգանների չափը: Սակայն մի շարք մասնագետներ ցույց են տվել, որ որոշ դեպքերում YAP-ի ակտիվացումը, ընդհակառակը, բարելավում է հիվանդների ապրելունակությունը: Այս երեւույթի պատճառները մինչ օրս անհայտ են:

Նոր ուսումնասիրության մեջ գիտնականները ցույց են տվել, որ TRPS1 սպիտակուցը YAP-ի հակադրիչն է եւ խոչընդոտում է քաղցկեղի բջիջներում Hippo ուղիների որոշ բաղադրիչների ակտիվությանը: Եթե TRSS1 քանակը հյուսվածքներում ավելանում է, ապա հիվանդների ապրելունակությունը զգալիորեն կրճատվում է: Այն նաեւ նվազեցնում է իմունային բջիջների քանակը, որոնք կարող են պայքարել պաթոլոգիայի դեմ:

Հետագայում գիտնականները նախատեսում են ստուգել՝ կարող են արդյոք TRPS1-ին ուղղված դեղամիջոցները կանխել եռակի բացասական քաղցկեղի աճը եւ այն ավելի խոցելի դարձնել բուժման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել