• Latest news

Աղի չարաշահման 4 նշան

10 օգոստոսի, 2018  21:58

Աղը ոչ միայն կերակուրը պահպանում է, այլեւ որոշակի համ է տալիս, այս պատճառով մարդկանցից շատերը այն ավելի շատ են գործածում, քան անհրաժեշտ է: Հնարավոր է, որ մենք է՛լ ավելի մեծ քանակությամբ աղ ենք օգտագործում մշակված մթերքներով: Աղը չափից ավելի շատ գործածելու ակնհայտ նշանն է արյան բարձր ճնշումը, սակայն եւս 4 նշան կա, որոնք վկայում են, որ դուք պետք է դրա օգտագործումը սահմանափակեք:

  1. Կերակուրը ձեզ անհամ է թվում

Փորձագետների խոսքով՝ աղի մթերքների ձգտումը ոչ թե բնածին է, այլ ձեռքբերովի սովորություն: «Ձեզ մոտ աստիճանաբար է առաջանում աղին նախապատվություն տալը: Աղը մի քանի հատկություններ ունի, որոնք մթերքներն ավելի համեղ են դարձնում, եւ սա կարող է օգնել չեզոքացնել սնունդի բնական դառնահամը: Հենց այս պատճառով են մարդիկ հաճախ բանջարեղենի վրա աղ լցնում, որոնք դրանից հետո ավելի համեղ են թվում»,- ասում է Ամերիկյան դիետիկ ասոցիացիայի (American Dietetic Association) ներկայացուցիչ Գազզանիգա Մոլուն: Սակայն աղի չափից ավելի շատ գործածումը կարող է ազդել ձեր համային ռեցեպտորների վրա: Դուք կարող եք վարժվել աղի մեծ պարունակությամբ ճաշերին, եւ այնուհետեւ աղի նորմալ պարունակությամբ մթերքները ձեզ անհամ կթվան:

  1. Ձեզ թվում է, թե դուք ուռչել եւ փքվել եք

Ձեզ մոտ երբեւէ առաջացե՞լ է այնպիսի զգացողություն, թե դուք, կարծես, հանկարծակի քաշի ավելացում ունեք: Նատրիումի ավելի մեծ քանակության օգտագործումը, քան հարկավոր է, կարող է նման զգացողություն առաջացնել այն պատճառով, որ հեղուկը հապաղում է օրգանիզմի հյուսվածքներում: «Աղը ջրի վրա մագնիսի պես է ազդում՝ հեղուկը պահելով»,- ասում է ամերիկացի դիետոլոգ Բոննի Թոբ-Դիքսը: Ջրի հապաղումը կարող է փորի փքվածություն առաջացնել եւ բացատրում է, թե ինչու են ուռչում ձեր աչքերը կամ մատները, իսկ նման բան հաճախ է պատահում միջին տարիքի մարդկանց մոտ: «Ես մի ծանոթ ունեմ, որը մատներից մատանիները հանում է մի պնակ ապուր ուտելուց առաջ, քանի որ հետո դրանք անհնար կլինի հանել»,- հավելել է Թոբ-Դիքսը:

  1. Ձեզ մոտ անբացատրելի գլխացավեր են պատահում

Եթե դուք ժամանակ առ ժամանակ գլխացավեր եք ունենում, որի համար ոչ մի ակնհայտ պատճառ չկա, փորձեք հետեւել՝ դրանք արդյոք չե՞ն առաջանում աղի մեծ պարունակությամբ սնունդ օգտագործելուց հետո: «Աղի չափից ավելի մեծ քանակությունը կարող է առաջացնել ուղեղի արյունատար անոթների լայնացում, որն այնուհետեւ գլխացավեր կառաջացնի»,- պարզաբանում է Նյու Ջերսիից դիետոլոգ եւ ֆիթնեսի մարզիչ Մենդի Էնրայթը:

  1. Միզարձակումը հաճախակիանում է

«Գիշերները միզարձակումը մարդկանցից շատերի համար է իրական խնդիր, հատկապես տարեց տարիքում»,- պնդում է Նագասակիի համալսարանից (Nagasaki University) բժիշկ Մացուո Տոմոհիրոն: Բժիշկ Տոմոհիրոն 2017 թվականի իր հետազոտությամբ հայտնաբերել է, որ չափից ավելի մեծ քանակությամբ աղի գործածումը կարող է չափից ավելի շատ միզարձակում առաջացնել: Տարեցների մոտ սա կարող է ընդհատվող քնի, հոգնածության եւ գրգռվածության պատճառ դառնալ: Աղի գործածումը 25 տոկոսով նվազեցնելով՝ հետազոտության մասնակիցները հայտնաբերել են, որ գիշերները սկսել են ավելի հազվադեպ գնալ զուգարան: «Մեր հետազոտությունը թույլ է տալիս ենթադրել, որ սննդակարգի հասարակ փոփոխությունը կարող է զգալիորեն լավացնել մարդկանցից շատերի կյանքի որակը»,- ասում է բժիշկ Տոմոհիրոն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է