• Latest news

Սիբիրից գիտնականները հայտնաբերել են շիկասնկերի անսպասելի օգտակար հատկությունը

11 օգոստոսի, 2018  13:16

Սիբիրից գիտնականները հաստատել են օպիստորխոզի դեմ պայքարում շիկասնկերի արդյունավետությունը եւ ապագայում նախատեսում են դրանց հիման վրա մշակել նոր սերնդի հակահելմիտային դեղամիջոցներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԳԱ Սիբիրի մասնաճյուղի Ցիտոլոգիայի եւ գենետիկայի ինստիտուտին (ՌԳԱ ՍՄ ՑԳԻ):

Ինստիտուտից նշել են, որ օպիստորխոզի դեմ նոր դեղամիջոցների ստեղծման խնդիրն անչափ արդիական է, քանի որ գոյություն ունեցող դեղերն օժտված են սահմանափակ արդյունավետությամբ եւ ծանր կողմնակի էֆեկտներ ունեն, իսկ ժողովրդական բժշկության միջոցները հաճախ քիչ արդյունավետ են:

Ինստիտուտի ախտաբանական պրոցեսների մոլեկուլյար մեխանիզմների լաբորատորիայի ավագ գիտաշխատող Դամիրա Ավգուստինովիչը կարծում է, որ նոր արդյունավետ դեղամիջոցների ստեղծման համար առավել հեռանկարային է գոյություն ունեցող բնական միացությունների հետազոտությունը, օրինակ՝ շիկասնկերի, որոնց մզվածքն արդեն չինական բժշկության մեջ օգտագործվում է որպես հակահելմիտային միջոց:

«ՑԳԻ գիտնականները ՌԳԱ ՍՄ Նովոսիբիրսկի Օրգանական քիմիայի եւ Վիրուսաբանության ու բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» գիտական կենտրոնի աշխատակիցների հետ համատեղ լաբորատոր պայմաններում փորձերի շարքից հետո ոչ միայն հաստատել են օպիստորխերի դեմ պայքարում շիկասնկերի որոշակի արդյունավետությունը, ընդ որում՝ առանց օրգանիզմի վրա զգալի կողմնակի ազդեցության, այլեւ որոշել են նյութերի խումբը, որոնք կարող են այն ապահովել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Գիտնականների խոսքով՝ հաջորդ քայլով կթեստավորեն միացություններից յուրաքանչյուրը եւ թեկնածուներ կընտրեն նոր սերնդի հակահելմիտային ապագա դեղամիջոցների համար: Դրանից բացի, գիտնականներն աշխատում են այլ բնական միացությունների շարքում հնարավոր հակահելմիտային միջոցների որոնումների, գոյություն ունեցող դեղերի մոդիֆիկացիաների եւ նոր դեղամիջոցների քիմիական սինթեզի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է