• Latest news

Չինացին անպատասխան սիրո պատճառով 87 մեխ է կուլ տվել

10 օգոստոսի, 2018  15:37

Չինաստանի Չենչժոու քաղաքի 1-ին հոսպիտալի վիրաբույժները հիվանդի ստամոքսից եւ ուղիղ աղիից 87 մեխ են հանել: Ինչպես հայտնում են չինական լրատվամիջոցները, տղամարդը որոշել է մեխերը կուլ տալ անպատասխան սիրո պատճառով:

Քաղաքի հյուրանոցներից մեկի կենվորի խնդրանքով շտապ օգնության մեքենա է կանչվել: Ժամանած բուժակներին տղամարդն ասել է, որ կերել է մեկ չափաբաժին շոգեխաշած կարկանդակ, որից հետո փորի մեջ սուր ցավ է զգացել: Սակայն նրան հիվանդանոց տեղափոխելով եւ ռենտգեն պատկերներ կատարելով՝ բժիշկները տղամարդու փորի մեջ մեծ թվով մետաղական իրեր են հայտնաբերել, որոնք մեխի էին նման:

Ինքը հիվանդը տեղի ունեցածը ոչ մի կերպ չի մեկնաբանել: Վիրահատությունից առաջ նա բուժքույրերից մեկին նամակ է հանձնել, որը խնդրել է փոխանցել «իր ընկերուհուն»:

Վիրահատությունը տեւել է 4 ժամ, որի ընթացքում բժիշկները տղամարդու որովայնի խոռոչից հանել են 4-ից մինչեւ 5 սմ երկարությամբ 87 մեխ: Պարզվել է, որ նա կուլ էր տվել նաեւ 7 հատ գրասենյակային կոճգամ: «Մեզ արդեն հաջողվել էր հիվանդների հանդիպել, որոնք տարօրինակ իրեր են կուլ տվել, սակայն դեռեւս երբեք չէինք հանդիպել այնպիսի հիվանդների, որոնք կարողացել են միանգամից այդքան շատ մեխ կուլ տալ»,- ասել է վիրաբույժներից մեկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել