• Latest news

Սմարթֆոնները երեխաների մոտ սրտային անբավարարություն կարող են առաջացնել

11 օգոստոսի, 2018  10:45

Ամերիկյան սրտաբանական ասոցացիան կապ է հայտնաբերել տեւական ժամանակ սմարթֆոնների եւ հեռուստացույցների էկրանների մոտ անցկացնող երեխաների ու սրտային անբավարարության զարգացման միջեւ։

Tech Times–ը հայտնում է, որ Ամերիկյան սրտաբանական ասոցացիան (ԱՍԱ) հորդորել է ծնողներին սահմանափակել այն ժամանակը, որ երեխաներն անցկացնում են սմարթֆոնների, պլանշետների, խաղային կցորդիչների, հեռուստացույցների եւ այլ սարքերի էկրանների մոտ։ Սա, մասնագետների կարծիքով, կօգնի խուսափել ապագայում սրտանոթային հիվանդությունների զարգացման հնարավորությունից։

ԱՍԱ–ն դեռահասներին եւս խորհուրդ է տալիս վերոհիշյալ սարքերի էկրանների մոտ օրական անցկացնել 1-2 ժամից ոչ ավելին։ Փորձագետները մատնանշում են, որ «էկրանային կախվածությունը» երեխաների մոտ ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայության պատճառով կբերի ճարպակալման եւ, որպես հետեւանք, խոլեստերինի բարձր մակարդակի եւ բարձր ճնշման։

Ամենից շատ էկրանների առջեւ անցկացնում են համակարգչային խաղերով խաղացող դեռահասները։
Մասնագետները խորհուրդ են տալիս ծնողներին մանկությունից երեխաներին առողջ կենսակերպի սովորեցնել, հեռացնել «էկրանային սարքերը» ննջարաններից եւ արգելել երեխաներին սմարթֆոններից օգտվել ուտելիս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել