• Latest news

Առողջության պահպանման նպատակով շուն պահելու 3 պատճառ

12 օգոստոսի, 2018  17:44

Շները դրական են ազդում մարդկանց առողջության վրա, կարծում են գիտնականները: Իսկ ո՞րն է շների դրական ազդեցությունը մեր ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա:

Նրանք խրախուսում են մեր կանոնավոր ֆիզիկական մարզումները եւ ուժեղացնում սոցիալականացումը

Եթե դուք շուն եք պահում, ապա դա նշանակում է, որ դուք հիմա ֆիզիկական ակտիվության եւ կանոնավոր մարզումների համար ամենօրյա զուգընկեր ունեք: Հետազոտությունները ցույց են տալիս, որ շներին զբոսանքների տանելը կապված է մարմնի զանգվածի համաթվի նվազեցման, առօրյա կյանքում ավելի փոքր քանակությամբ սահմանափակումների եւ ավելի հաճախակի չափավոր ու եռանդուն ֆիզիկական վարժությունների հետ:

Շներին զբոսանքի տանելու կանոնավոր ժամանակացույցը նաեւ կարող է բարելավել ձեր սոցիալականացումը: «Տնային կենդանիներ ունենալը կարեւոր գործոն է, որը նպաստում է ձեր շրջանում սոցիալական փոխազդեցությանը եւ ընկերական հարաբերությունների հաստատմանը»,- նշում է Արեւմտյան Ավստրալիայի համալսարանից (University of Western Australia) բժիշկ Լիզա Վուդը:

Նրանք նվազեցնում են սթրեսի մակարդակը եւ մեծացնում արտադրողականությունը

Երբ դուք օրվա մեծ մասն անցկացնում եք աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում, դա կարող է որոշակի խնդիրներ առաջացնել: Սակայն շան ընկերակցությունը կարող է ակտիվացնել մտավոր գործունեությունը եւ զգալիորեն նվազեցնել սթրեսի մակարդակը:

Դրանից բացի, նոր հետազոտությունը հաստատել է, որ համալսարանում շան հետ շփում ներառող թերապեւտիկ սեանսները կարող են բարելավել ուսանողների ինքնազգացողությունը եւ նվազեցնել բացասական զգացումների մակարդակը: Հետազոտության ընթացքում գիտնականները խրախուսել են շների հետ ուսանողների փոխգործակցությունը ստրեսային իրավիճակները վերացնելու համար, ինչպիսին են, օրինակ, քննությունները:

Նրանք օգնում են պայքարել հոգեկան հիվանդությունների դեմ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ շների ֆիզիկական հպումը եւ նրանց հետ կապվածությունը կարող են օգնել դեպրեսիան եւ տագնապը հաղթահարելուն: Դրանից բացի, շան խնամքը կապված է պատասխանատվության եւ որոշակի կանոնավոր գործողությունների կատարման հետ (առավոտյան վաղ արթնանալ, շանը զբոսանքի տանել, նրան ժամանակին կերակրել եւ այլն), իսկ հենց նման ապրելակերպ են խորհուրդ տալիս հոգեկան խնդիրների հաղթահարման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է