• Latest news

Բազմազան սննդակարգը ճարպակալում է առաջացնում

12 օգոստոսի, 2018  12:00

Սննդակարգի բազմազանությունը, որը նախատեսում է սնունդի մեջ լայն սպեկտրի մթերքների գործածում, շատերի կողմից ընկալվում է որպես առողջության համար օգտակար: Ինչպես հայտնում է Tech Times-ը, Սրտի ամերիկյան ասոցիացիան հակառակ կարծիքի է:

Ասոցիացիայի հայտարարության համաձայն՝ սնվելու բազմազանությունն իսկապես կարող է բերել կալորիաների մեծ քանակության գործածման, ինչն, իր հերթին մեծացնում է ճարպակալման զարգացման հավանականությունը:

Մթերքների բազմազանությունն արժի դիտարկել առողջ սննդի ենթատեքստում, սակայն հետազոտությունը ցույց է տալիս, որ բազմազան սննդակարգի կողմնակիցները սկսում են գործածել մեծ քանակությամբ ինչպես առողջ, այնպես էլ ոչ առողջ սնունդ: Սա, իր հերթին, մեծացնում է ճարպակալման զարգացման վտանգը:

Ըստ հետազոտական նյութերի գիտական ակնարկի, որը հրապարակվել է 2000 եւ 2017 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում, ոչ մի ապացույց չկա, որ բազմազան սննդակարգը նպաստում է առողջ քաշին կամ օպտիմալ սնվելուն:

Սրա հետ կապված Ասոցիացիան կոչ է անում գործածել բուսական ծագման մթերքների, լոբազգիների, հատիկաբույսերի, յուղազերծ կաթնամթերքի, թռչնամսի, ընկուզեղենի համարժեք քանակություն: Արժի խուսափել կարմիր մսի, քաղցրեղենի եւ քաղցր ըմպելիքների գործածումից:

Մասնագետների կարծիքով՝ մթերքների ճիշտ ընտրությունն օգնում է հետեւել առողջ սնվելու կանոններին եւ համապատասխանաբար՝ նորմալ քաշ պահպանելուն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել