• Latest news

Բիոռելաքսացիան թույլ է տալիս մեծացնել սթրեսակայունության մակարդակը. գիտնականները

13 օգոստոսի, 2018  12:15

Բիովերահսկողության ռելաքսացիոն տեխնոլոգիան նպաստում է ձայնի խանգարումներով հիվանդների հաջող վերականգնմանը եւ օգնում սթրեսի արդյունավետ հաղթահարմանը: Այս մասին են վկայում Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի (ՄՊՀՄՀ) գիտնականների հետազոտությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռելաքսացիոն բիովերահսկողության տեխնոլոգիան հիմնված է հակադարձ կապի սկզբունքների վրա. համակարգիչը գրանցում է հիվանդի ջանքերը՝ ի պատասխան նրա ուղեղը «խթանելով» եւ դասընթացի մեկ կուրսով նրան սահուն սովորեցնելով անհրաժեշտ ուղղությամբ:

Ֆիզիոլոգիական պարամետրերի փոփոխություններին հետեւելով՝ հիվանդը սովորում է դրանք ինքնուրույն կարգավորել՝ հասնելով ոչ մեծ հարմարավետության եւ թուլացման վիճակի: Սա թույլ է տալիս կարգավորել ինքնավերահսկողությունը եւ հաղթահարել, օրինակ, նյարդերի եւ ձայնային ապարատի հիվանդությունները:

Ինչպես հայտնել են ՄՊՀՄՀ-ից, այսպիսի հիվանդություններով մարդկանց թիվը մշտապես աճում է: Գիտնականների խոսքով՝ 1990-ական թվականներին ձայնի խանգարումների հետ կապված հիվանդությունների թիվը կազմել է 30-40 տոկոս, ներկայումս արդեն 55-60 տոկոս է:

Նման աճի հիմնական գործոններն են բնապահպանական միջավայրի վատթարացումը, մարդու վրա աճող սթրեսային ներգործությունը եւ հոգեզգայական լարվածությունը:

Սրա հետ կապված բիոռելաքսացիան հատուկ նշանակություն ունի ձայնի խանգարումներով հիվանդների համար: Հոգեբանները նշում են, որ դրա շնորհիվ հիվանդները սովորում են զգալ իրենց մարմինը՝ ձեռք բերելով ֆիզիոլոգիական ռեակցիաների եւ էմոցիաների, պատկերացումների, մտքերի միջեւ կապը հասկանալու ունակություն:

«Բիովերահսկողությունը գործում է միասնության սկզբունքով, որի հիմքում ամբողջական ֆունկցիոնալության եւ ձայնախոսքային ապարատի գաղափարն է եւ ընդհանրապես մարդու կենտրոնական նյարդային համակարգի»,- ասել է ՄՊՀՄՀ  կլինիկական եւ հատուկ հոգեբանության ֆակուլտետի նեյրո- եւ պաթոհոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Ելենա Ֆանտալովան:

Նրա խոսքով՝ հետազոտությունը ցույց է տվել, որ ռելաքսացիոն բիովերահսկողությունը ձայնային ապարատի հիվանդությունների բուժման մեջ ոչ ինվազիվ ներգործության բարձրարդյունավետ մեթոդ է:

Հետազոտության ժամանակ պարզվել է, որ տեխնոլոգիայի օգտագործումը թույլ է տալիս վերացնել ձայնային ֆունկցիաների խանգարումները, խոսքային եւ ձայնային անվստահությունը, ինչպես նաեւ լավացնել ձայնի ընդհանուր հնչողությունը: Բացի այդ՝ հոգեբանները հանգել են այն եզրակացության, որ բիոռելաքսացիան թույլ է տալիս բարձրացնել սթրեսակայունության մակարդակը եւ ապահովում է սթերսային իրավիճակում կառուցողական վարքագծի ռազմավարությունների մշակումը:

«Հաշվի առնելով վեգետատիվ խանգարումների եւ տագնապի վիճակների միջեւ անմիջական կախվածությունը՝ կարելի է ենթադրել, որ մարզելով սեփական մտքերի ու էմոցիաների վերահսկողությունը՝ հիվանդները ներդաշնակեցնում են վեգետատիվ նյարդային համակարգի վիճակը, ինչի մասին կարող են վկայել տագնապայնության մակարդակի փոփոխությունը եւ կենսական տոնուսի մեծացումը, որոնք հիվանդները նկատում են թրենինգի վերջում»,- նշել է հետազոտության ռելաքսացիոն բիովերահսկողության գծով ղեկավար Ռոդիոն Բարաբանովը:

Ընդ որում՝ նա հավելել է, որ բիովերահսկողության համակարգի կիրառմամբ շտկող միջոցառումները թույլ են տալիս ոչ միայն ձայնը պահպանել, այլեւ հոգեկան հավասարակշռությունը պահել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է