• Latest news

Առավոտյան ի՞նչ պետք է ուտել սթրեսը հաղթահարելու համար

13 օգոստոսի, 2018  19:44

Հարվարդի համալսարանի գիտնականները՝ պրոֆեսոր Դեւիդ Լյուդվիգի ղեկավարությամբ, հետազոտություններ անցկացնելով սթրեսի հորմոնների արտազատման եւ սնվելու ոճի միջեւ կապի թեմայով՝ հայտնել են այն մթերքի մասին, որը սթրեսը կատարելապես վերացնում է:

Փորձին մասնակցել են կամավորների երեք խմբեր: Մեկ ամիս նրանք նախաճաշին տարբեր մթերքներ են կերել: Առաջին խմբին կերակրել են ձվով, որոնք սպիտակուցի աղբյուր են, երկրորդին՝ բջջանյութով հարուստ վարսակաձավարի փաթիլներով, իսկ երրորդին արագ պատրաստվող վարսակաձավարով:

Փորձի վերջում ամենասթրեսակայուն էին առաջին խմբում ընդգրկված մարդիկ, որոնք նախաճաշին կերել էին մեկ կամ երկու ձու: Դեղնուցի մաքուր սպիտակուցը եւ միկրոտարրերի գամման արգելափակել են մակերիկամների կողմից սթրեսի հորմոնի՝ ադրենալինի կտրուկ արտազատումը: Օրվա ընթացքում սթրեսի հանդեպ առավել ընկալունակ էին նրանք, ովքեր առավոտյան կերել էին արագ պատրաստման վարսակաձավարի փաթիլներ: Բանն այն է, որ դրանք մեծացնում են գլիկեմիկ ինդեքսը, ինչն ազդում է շաքարի ներծծման արագության վրա: Նման փաթիլներից հետո արյան մեջ շաքարը նախ բարձրացել է, իսկ հետո կտրուկ ընկել: Մինչդեռ հայտնի է, որ շաքարի կտրուկ տատանումների դեպքում մեծանում է ացետիլխոլինի արտազատումը (սա նույնպես սթրեսի հորմոն է, այն նաեւ անվանում են «խուճապի հորմոն», որովհետեւ դրա տատանումները խուճապային հարձակումների ախտանիշներ են առաջացնում՝ վախ, թուլություն, սառը քրտինք):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել