• Latest news

ԱՄՆ-ում հաստատել են ՌՆԹ ինտերֆերենցիայի վրա հիմնված առաջին դեղամիջոցը

13 օգոստոսի, 2018  22:35

ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) առաջին անգամ հաստատել է ՌՆԹ ինտերֆերենցիայի հիման վրա բժշկական դեղամիջոցը, նշվում է գերատեսչության կայքում:

ՌՆԹ ինտերֆերենցիան օտարածին երկշղթայական ՌՆԹ-ի ոչնչացման մեխանիզմ է, որն առկա է բոլոր միջուկային օրգանիզմների մոտ (բույսեր, կենդանիներ, սնկեր): Քանի որ նորմայում բջիջում երկշղթայական ՌՆԹ-ն չի սինթեզվում, դրա առկայությունը վկայում է վիրուսով վարակվածության մասին:

Նման «պոտենցիալ վիրուսային» ՌՆԹ-ն հատուկ սպիտակուցների օգնությամբ կտրատվում է մանր բեկորների (միՌՆԹ), որոնք հետագայում օգտագործվում են համընկնող մատրիցիային ՌՆԹ բջիջների որոնման համար, այդպիսով փորձելով ոչնչացնել վիրուսի հետքերը: ՌՆԹ ինտերֆերենցիայի շնորհիվ կարելի է արգելափակել սպիտակուցների սինթեզը՝ անջատելով որոշ գեների աշխատանքը: Այս երեւույթի հայտնաբերման համար 2006 թվականին ամերիկացի գիտնականներ Էնդրյու Ֆայերը եւ Քրեյգ Մելլոն ֆիզիոլոգիայի եւ բժշկության Նոբելյան մրցանակ էին ստացել:

Alnylam ընկերության պատիսարին (ապրանքային անունը Onpattro) դեղամիջոցը նախատեսված է hATTR-ի՝ տրանստիրետին (TTR) սպիտակուցի աննորմալ կուտակումից առաջացած ժառանգական ամիլոիդոզի բուժման համար: Դրա օգնությամբ այս ախտորոշմամբ հիվանդները կկարողանան պայքարել պոլինեյրոպաթիայի, ծայրամասային նյարդերի խանգարման հետ: Այժմ նման մարդկանց լյարդի փոխպատվաստում կամ դիֆլունիսալ հակաբորբոքային դեղամիջոցի ընդունում են առաջարկում, որը մասամբ դանդաղեցնում է նյարդերի վնասումը, նոր դեղամիջոցը կարգելափակի նաեւ TTR- ի սինթեզը եւ կկանխի դրա կուտակումը հյուսվածքներում:

Xconomy պարբերականը, վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին, գրում է, որ աշխարհում պերիֆերիալ նյարդային համակարգի խանգարմամբ մոտ 50 հազար հիվանդ կա, նրանց մոտ 3 հազարն ապրում է ԱՄՆ-ում: Տարեկան բուժումը միջինում 345 հազար դոլար կարժենա: 2002 թվականից սկսած ՌՆԹ ինտերֆերենցիայի հիման վրա դեղամիջոցի մշակմամբ զբաղվող ընկերությունը կաշխատի փորձնական սխեմայով, որտեղ դեղամիջոցի վճարումը կապված կլինի կոնկրետ հիվանդի մոտ դրա արդյունավետության հետ: Դեղամիջոցը կլինիկական փորձարկում է անցել ԱՄՆ-ում 225 հիվանդի շրջանում եւ սպասում է հաստատմանը Եվրոպայում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել