• Latest news

Ինչո՞ւ է սթրեսը տղամարդկանց ավելի հաճախ սպանում

13 օգոստոսի, 2018  20:27

Բջջային սթրեսն ավելի ուժեղ է ազդում տղամարդկանց վրա եւ նրանց մոտ հաճախ է առաջացնում սրտի նոպաներ ու կաթվածներ այն պատճառով, որ նրանց օրգանիզմը քիչ է արտադրում մոլեկուլներ, որոնք օգնում են անոթների լայնացմանը: Այս մասին կենսաբանները գրել են Bioscience Reports ամսագրում:

«Վերջերս մենք հայտնաբերեցինք, որ BH4 մոլեկուլների խտությունը, ֆերմենտի «օգնականներ», որոնք արտադրում են ազոտի մոնօքսիդի մոլեկուլներ, բարձր ճնշում ունեցող առնետների էգերի օրգանիզմում զգալիորեն բարձր է եղել, իսկ արուների օրգանիզմում՝ ոչ: Հիմա մենք պարզել ենք, թե դա ինչի հետ է կաված եւ ինչպես է հնարավոր դրանից ազատվել»,- ասել է Օգասթայի համալսարանից (ԱՄՆ) Ջենիֆեր Սալիվենը:

Այսօր գիտնականները համարում են, որ ազոտի մոնօքսիդը մեր օրգանիզմում մեծ թվով պրոցեսների դիրիժորն է, այդ թվում՝ անոթների լայնացման եւ նեղացման, ծերացման եւ բարվոք ազդեցություն ունի օրգանիզմի շատ այլ համակարգերի վրա: Գիտնականները բավականին վաղուց փորձում են հասկանալ, թե այս նյութը եւ նրա արտադրած ֆերմենտներն ինչ դեր կարող են կատարել այն պրոցեսում, որ տղամարդիկ սրտի հետ կապված խնդիրներից ավելի հաճախ են մահանում եւ գրեթե ամբողջ կյանքի ընթացքում տառապում են ավելի բարձր ճնշմամբ, քան կանայք:

Մեկ տարի առաջ Սալիվենը եւ նրա գործընկերները հիպերտոնիայի զարգացմանը հակված առնետների վրա փորձեր կատարելով ցույց են տվել, որ առնետների օրգանիզմն իսկապես ավելի քիչ է արտադրում NO մոլեկուլներ եւ ավելի վատ արձագանքում ճնշման կտրուկ բարձրացումներին՝ ազոտի մոնօքսիդի կուտակման հետ կապված ավելի քիչ ֆերմենտներ արտադրելով:

Նրա թիմը փորձել է պարզել, թե ինչու է դա այդպես՝ հետեւելով երիկամների բջիջներում տարբեր գեների եւ սպիտակուցների ակտիվությանը, որոնք պատասխանատու են մարդկանց եւ այլ կաթնասունների օրգանիզմում NO մոլեկուլների մեծ մասի արտադրման համար:

Ինչպես ցույց են տվել այդ դիտարկումները, ազոտի մոնօքսիդի կուտակման արագությունը կախված էր, թե որքան «օգնական» ֆերմենտներ, այսպես կոչված՝ BH4 մոլեկուլներ էին առկա երիկամների բջիջների մեջ: Դրանց խտությունն, իր հերթին, կախված էր, թե օրգանիզմում որքան շատ օքսիդանտներ կային. դրանց առկայությամբ BH4-ը վերափոխվում էր BH2 նյութի, որն ընդունակ չէր արագացնելու NO մոլեկուլների ձեւավորման ռեակցիան:

Համանման արդյունքներ ստանալով՝ գիտնականները ստուգել են, թե ինչ տեղի կունենա, եթե արուների խմած ջրին հզոր հակաօքսիդանտ ավելացնեն: Տառացիորեն մի քանի օր հետո նրանց երիկամների բջիջներում BH4-ի խտությունը զգալիորեն աճել է: Դրա հետեւանքով արուների անոթներում ճնշումը նվազել է մինչեւ այն նույն նիշ, որ ունեին էգերը, եւ ցածր է մնացել այնքան ժամանակ, մինչեւ գիտնականները փորձը փակել են:

Հետաքրքիր է, որ հնարավոր է եղել համանման արդյունքի հասնել անմիջապես օրգանիզմի մեջ BH4-ի լրացուցիչ չափաքանակներ ներարկելով: Այն այսօր դեղատներում վաճառվում է որպես ֆենիլալանինի ավելցուկի եւ մի շարք այլ մետաբոլիկ խանգարումների դեմ պայքարի դեղ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել