• Latest news

«Վիագրան» կարելի է օգտագործել կուրության բուժման համար

14 օգոստոսի, 2018  11:46

«Վիագրան» կարելի է օգտագործել կուրության բուժման համար, պարզել են Նյու Յորքի Կոլումբիական համալսարանի ակնաբույժները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ophthalmologica ամսագրում:

Տարիքին զուգահեռ տեսողության վատթարացման հիմնական պատճառը մակուլյար դեգեներացիան է, ցանցաթաղանթի ախտահարումը անոթային պաթոլոգիայի հետեւանքով: 90 տոկոս դեպքերում մակուլյար դեգեներացիան աստիճանաբար է զարգանում՝ կապված նոր անոթների առաջացման հետ դեղին բծի շուրջ, որը աչքի ցանցաթաղանթում տեսողության առավել մեծ սրության տեղն է՝ տեղադրված բբի դիմաց: Այդ անոթներից արտահոսող հեղուկը մակաշերտային հյուսվածք է առաջացնում, ինչն էլ բերում է տեսողության վատթարացման: Պաթոլոգիայի պատճառը մասամբ ցանցաթաղանթի անոթային թաղանթին արյան մատակարարման վատթարացումն է, իսկ «Վիագրան», ինչպես պարզվել է, կարող է արյան մատակարարումը լավացնել:

Փորձարկման 5 տարեց մասնակիցներ 2 տարի շարունակ օրական ստացել են դեղամիջոցի 2-ական հաբ: Այս ժամանակահատվածում նրանցից մեկի տեսողությունը լավացել է, իսկ մնացյալի մոտ դեգեներատիվ պրոցեսները կանգնել են: Ցանցաթաղանթի դեգեներացիան դանդաղեցնող ուրիշ դեղամիջոցներ էլ կան, սակայն դրանք անհրաժեշտ է աչքի մեջ ներակել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել