• Latest news

Աղի ինչպիսի՞ քանակությունն է կարող սիրտը վնասել

14 օգոստոսի, 2018  14:02

Սննդակարգում աղի ավելցուկը վնասակար է սրտի եւ անոթների առողջության համար, նախազգուշացնում են շատ փորձագետներ: Աղը նպաստում է օրգանիզմում ջրի հապաղմանը, ինչը բարձրացնում է արյան ճնշումը եւ կարող է մի ամբողջ շարք խնդիրներ առաջացնել: Սակայն աղի ինչպիսի՞ քանակությունն է կարելի ավելցուկային համարել: Այս հարցի պատասխանը որոշել են գտնել McMaster University-ի եւ Hamilton Health Sciences-ի կանադացի գիտնականները:

Նրանք պարզել են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խորհուրդ տված աղի օրական 5 գրամ դոզայի աննշան գերազանցումը առողջությանը վնաս չի հասցնի: Իսկ ահա սննդակարգում աղի պակասը, հակառակը, սպառնում է սրտի կաթվածի մեծ վտանգով:

Այս եզրահանգումները կատարվել են 21 երկրից ավելի քան 94 հազար մարդկանց մեզի նմուշների անալիզի արդյունքներով եւ այլ ցուցանիշներով: Պարզվել է, որ աղի գործածման բարձր մակարդակի եւ սրտի հիվանդությունների փոխկապվածությունն արդիական է միայն Չինաստանի համար: Հավանաբար, ամբողջ պատճառը սոյայի սոուսի (օրական 12,5 գրամ աղ) համատեղ օգտագործումն է: Փորձագետների խոսքով՝ ընդհանրապես անվտանգ է օրական մեկ թեյի գդալ աղի օգտագործումը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել