• Latest news

Բժիշկ Արա Վարդանյանը հայրենիք է վերադարձել լապարոսկոպիկ վիրաբուժությունը կատարելագործելու նպատակով

14 օգոստոսի, 2018  16:16

Արա Վարդանյանը հայրենադարձության ճանապարհը բռնած առաջին բժիշկներից է: Երկար տարիներ աշխատել է Մոսկվայում, սակայն որոշել, որ  ժամանակն է սեփական երկրում գիտելիքներն ու փորձը ներդնել:  Հայտնի վիրաբույժը հիմա ղեկավարում է «Էրեբունի» ԲԿ-ի ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմունքը, իսկ ընտանիքը՝ հարմարվում երեւանյան կյանքին: Բուժկենտրոնում Արա Վարդանյանը  հնարավորություն է ստացել բոլորովին այլ մակարդակի հասցնել լապարոսկոպիկ վիրահատությունները:

Հիվանդն անզգայացված է, վիրաբույժը ձեռքն է վերցնում աշխարհի լավագույն հիվանդանոցներում կիրառվող  ժամանակակից լապարոսկոպը: Վիրահատությունը, որը Հայաստանում մինչեւ հիմա արվել է  բաց եղանակով, Արա Վարդանյանը  կատարում է ընդամենը մի փոքր կտրվածքով:  15 տարի Մոսկվայի լավագույն կլինիկաներում աշխատելուց հետո բժիշկը  հայրենիք է  վերադարձել: Հայրենադարձության ճամփան սկսել էր  «Էրեբունի» ԲԿ նամակ ուղարկելով. պատասխանը չէր ուշացել: Զանգել էին ու փոխանցել. հիվանդանոցի ղեկավարությունն իր հետ խոսելու ցանկություն ունի: Արա Վարդանյանը լույսը բացվելուն չէր սպասել. հենց նույն գիշեր էր ինքնաթիռի տոմսը գնել:

-Ես  շատ տրամադրված էի: Ծնողներս,  քույրս բժիշկներ են ու «Էրեբունի» բժշկական կենտրոնը բոլորս  լավ գիտեինք: Բազմապրոֆիլ հիվանդանոց է, մեծ հզորությամբ,  որտեղ, ես, իսկապես կարող եմ օգտագործել իմ հնարավորությունները,-ասում է վիրաբույժը: 

 Հայրենք վերադառնալու՝ տարիների ցանկությունը իրականություն դարձավ միանգամից ու «Էրեբունի» բժշկական կենտրոն մտավ արդեն որպես Ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ: Հիմա հարազատ է դարձել  ամեն ինչ: Իր գործընկեր բժիշկների պրոֆեսիոնալիզմով ամեն օր է հիանում: Կատակում է՝ Մոսկվայի համեմատ միայն մեկ տարբերություն կա.  այստեղ բույժույրերը վիրահատարանում  բժշկին դժկամությամբ չեն օգնում:  Ցանկությունը մեկն է. այս հիվանդանոցում մեկ այլ մակարդակի հասցնել լապարոսկոպիկ վիրաբուժությունը: Դրա համար արդեն բոլոր պայմանները ստեղծված են՝ սկսած ժամանակակից սարքավորումներից մինչեւ վիրահատարանի պայմաններ: 

-Բժիշկները բոլորը հակված են զարգացնել իրենց գիտելիքները, հատկապես մեր երիտասարդ բժիշկնեը շատ մեծ պոտենցիալ ունեն: Կես տարվա մեջ  լապարասկոպիկ ու տրադիցիոն վիրաբուժության մեջ  մենք կհասնենք բարձր մակարդակի: Ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք որակյալ ու  ժամանակակից բուժօգնություն՝ ութսուն տոկոսի հասցնելով լապարոսկոպիկ վիրահատությունները: Երեք-չորս ամսում մեր բաժանմունքում  կձգտենք հասնել  այդ թվերին՝ ավելի հեշտ, մատչելի ու ժամանակակաից մեթոդներով բուժօգնություն ցուցաբերելով մեր ազգաբնակչությանը ,-ասում է ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչը:

Հիմա, հետ հայացք գցելով, խոստովանում է՝  Մոսկվայում աշխատելուց հետո միակ վայրը, որտեղ կարող էր եւ պետք է աշխատեր՝ հենց այս հիվանդանոցն է:

-Ինձ այլ առաջարկներ եւս եղան, սակայն ես որոշեցի ընտրել «Էրեբունին»: Հիվանդանոցի ղեկավարությունը՝ պարոն Քուշկյանն ու Մանուկյանն ինձ հավատացին:  Ես որոշեցի, որ  կաշխատեմ միայն իրենց ղեկավարությամբ,-ասում է հայտնի վիրաբույժը: 

Լապարոսկոպիկ  եղանակով կատարվող վիրահատությունների թիվը բժիշկը նախատեսում է օր օրի ավելացնել: Այստեղ նրա գլխավորությամբ կկատարվեն բոլոր այն վիահատությունները, որոնց դեպքում աշխարհն արդեն հրաժարվել է որովայնը բացելու ճանապարհից, սակայն մեր երկրում դեռեւս ընդունված չեն: Ընդամենը 3 փոքր կտրվածքները թույլ կտան հիվանդին ամենաբարդ դեպքերից հետո առողջությունը վերականգնել  կարճ ժամանակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է