• Latest news

Նպատակային կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը շարունակվում է. ՀԱՊԱԿ–ը խոստանում է միանգամից աշխատանքի ընդունել

14 օգոստոսի, 2018  15:04

Առողջապահության նախարարությունը շարունակում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի 2018 թվականի ընդունելությունը: Այս մասին հայտնեւմ է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

Ծրագրի շրջանավարտները պարտավորվում են ուսումնառության ավարտից հետո 5 տարի աշխատել մարզային բժշկական կազմակերպություններում:

Մանրամասների և պայմանագիր կնքելու համար ցանկացողները կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ:

Ինչպես հայտնեցին Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից, առողջապահության նախարարության կողմից հայտարարված պետական նպատակային ծրագրերի շրջանակում ընդգրկված են նաև հոգեբուժություն մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի անվճար ընդունելության տեղեր։ Եթե կլինեն բժիշկներ, ովքեր կդիմեն և կընդունվեն հոգեբուժություն մասնագիտությամբ այդ տեղերում, ապա ՀԱՊԱԿ ՓԲԸ ղեկավարությունը հայտնում  է իր պատրաստակամությունը՝ նույն պահից նրանց ՀԱՊԱԿ ՓԲԸ–֊ում աշխատանքի ընդունելու, մրցունակ աշխատավարձ վճարելու և կլինիկական հոգեբուժության մեջ ներառելու մասին։

Ստորև ներկայացնում ենք այն մասնագիտությունների ցանկը, որոնց համար դիմումներ դեռ չեն տրվել:

2018-2019 ուսումնական տարվա ԵրՊԲՀ նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերը ըստ մասնագիտությունների

Մասնագիտություն

Պետպատվերի տեղերի քանակ

Լաբորատոր ախտորոշում

2

Պաթանատոմիա և կլինիկական մորֆոլոգիա ( Ընդհանուր ախտաբանություն)

1

Ֆթիզիատրիա

1

Հոգեբուժություն

2

Շտապ օգնության բժիշկ

3

Մանկական անէսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա

2

Արյունաբան

1

 

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել