• Latest news

Առաջնային օղակը պետք է ֆինանսավորվի բյուջեից կամ սոցիալական ապահովագրությունից. մասնագետ

14 օգոստոսի, 2018  22:24

Առաջնային օղակի ֆինանսավորման մեթոդը զգալի ազդեցություն ունի դրա արդյունավետության վրա. այն երկրներում, որտեղ առաջնային օղակը ֆինանսավորվում է բյուջեից կամ սոցիալական ապահովագրությունից, ամբողջ համակարգն ավելի արդյունավետ է աշխատում: Նման տեսակետ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց World collage of GP-ի ընտանեկան բժիշկների ասոցիացիայից (Մեծ Բրիտանիա) Գեւորգ Հոբայանը:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայում, որտեղ նա աշխատում է, ինչպես նաեւ մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Շվեդիայում եւ Հոլանդիայում, առաջնային օղակը ֆինանսավորվում է հարկային միջոցներից կամ սոցիալական ապահովագրությունից` ոչ շահույթային ապահովագրության ձեւով: Այս երկրներում առաջնային օղակը, ըստ մասնագետի, շատ արդյունավետ է աշխատում եւ իսկապես օգնում է պահպանել քաղաքացիների առողջությունը: Ավելին, առաջնային օղակի ծառայությունները մատչելի են բոլոր քաղաքացիների համար՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք աշխատում կամ ապրում, որքան եկամուտ եւ ինչ սոցիալական կարգավիճակ ունեն:

Իսկ այն երկրներում, որտեղ գործում է մասնավոր ֆինանսավորման մոդելը (օրինակ՝ ԱՄՆ-ում), առաջնային օղակն այդքան էլ արդյունավետ չէ, եւ քաղաքացիների առողջությունը, ընդհանուր առմամբ, ավելի վատ է, քան վերոնշված երկրներում:

Գեւորգ Հոբայանը նշեց, որ առաջնային օղակն առողջապահության ոլորտի ամենակարեւոր օղակներից մեկն է, եւ Հայաստանում այն ​​պետք է ամրապնդվի եւ ավելի արդյունավետ դարձվի: Այս պահին Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ անհրաժեշտության դեպքում գնում են ոչ թե պոլիկլինիկաներ, այլ անմիջապես դիմում են վճարովի ծառայություններ մատուցող հիվանդանոցներին: Այդ ծառայությունները ոչ բոլորի համար են մատչելի, իսկ պոլիկլինիկաներում վստահության մակարդակը դեռ բավականին ցածր է, ուստի շատ մարդիկ առողջական խնդիրների դեպքում պարզապես չեն գնում բժշկի եւ նրանց խնդիրները մնում են չլուծված:

Ըստ Հոբայանի՝ առաջնային օղակի մասնագետները կարող են հաջողությամբ բազմաթիվ հիվանդություններ ախտորոշել եւ անհրաժեշտ բուժում նշանակել: Օրինակ, երբ մարդիկ գիտակցության կորուստ են ունենում, սովորաբար գալիս են հիվանդանոցներ եւ մի շարք անտեղի ու թանկարժեք հետազոտություններ են անցնում՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ շատ այլ երկրներում: Մինչդեռ, բավական կլիներ այցելել ընտանեկան բժշկի կամ թերապեւտի, որը հիվանդին ստուգելուց եւ նրա անամնեզը հավաքելուց հետո կարող է հասկանալ գիտակցությունը կորցնելու պատճառը եւ որոշել՝ արդյոք նրան լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ, թե անհանգստանալու պատճառներ չկան: Նման մոտեցումը շատ ավելի էժան կլինի եւ՛ պետության, եւ՛ հիվանդի համար, գտնում է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել