• Latest news

Հազվագյուտ հիվանդության պատճառով 25-ամյա տղամարդը 12-ամյա դեռահասի է նման

15 օգոստոսի, 2018  19:03

Լեհաստանի Օլեսնիցա քաղաքի 25-ամյա բնակիչը հազվագյուտ հիվանդության պատճառով 12-ամյա դեռահասի է նման:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Տոմաշ Նեդոլսկու մոտ Ֆաբրիի հիվանդություն է հայտնաբերվել: Երիտասարդը տառապում է մշտական ցավերից եւ ստիպված է մորֆինային սպեղանիներ եւ այլ ցավազրկողներ օգտագործել: Դրանից բացի, նա ուտել չի կարողանում: Օրական 20 ժամ Նեդոլսկին պետք է միացված լինի կաթիլայինին: Դրանից բացի էլ նրա ոտքերն այնքան են դեֆորմացված, որ նա պետք է հատուկ կոշիկ հագնի:

Նրա մոտ հիվանդության նշանները հայտնվել են 7 տարեկանում: Ցավում էին նրա փորը, ձեռքերը եւ ոտքերը, իսկ ուտելուց հետո ործկում էր: Բժիշկները դա հոգեկան խանգարման ախտանիշ էին համարում, եւ միայն վերջերս է ճիշտ ախտորոշում կատարվել:

Նեդոլսկին իր արտաքինի պատճառով մի շարք խնդիրների է բախվում: Մասնավորապես՝ շատերը չեն հավատում, որ նա 25 տարեկան է, եւ հաճախ մեղադրում են կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեջ: Դեղագործական ընկերությունը բուժման թանկարժեք դեղերը Նեդոլսկուն անվճար է տրամադրում:

Ֆաբրիի հիվանդության տարածվածությունը կազմում է 40 հազարին մեկից մինչեւ 120 հազար ողջ նորածնին 1 դեպք: Հիվանդները (դեպքերի գրեթե 95 տոկոս) սովորաբար արատավոր գենը ժառանգում են ծնողներից մեկից (տղամարդը՝ մորից, կինը՝ մորից կամ հորից):

Հիվանդության ախտանշանները հաճախ արտահայտվում են վաղ մանկական տարիքում, սակայն նկատի ունենալով իր ոչ յուրահատկությունը՝ ախտորոշման հապաղումը հաճախ տարիներ եւ տասնամյակներ է կազմում: Տարիքին զուգահեռ՝ ախտանիշների քանակությունը եւ դրանց արտահայտվածության աստիճանը սովորաբար մեծանում են: Ցավերն արտասովոր բնույթ ունեն, ինչը Ֆաբրիի հիվանդության ամենահաճախակի եւ վաղ ախտանիշներից մեկն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել