• Latest news

Փորձագետի 5 խորհուրդ, թե ինչպես արեւային այրվածք չստանալ

16 օգոստոսի, 2018  22:17

Արձակուրդային սեզոնը բարձրակետին է, եւ շատերը ծով են ուղեւորվում արեւի եւ նոր տպավորությունների համար: Սակայն հաճախ գեղեցիկ արեւայրուք ստանալու ցանկությունն ավարտվում է արեւային այրվածքով եւ երկարատեւ բուժմամբ:

Մաշկավեներոլոգ Սահակ Հակոբյանի հետ NEWS.am Medicine-ը զրուցել է այն մասին, թե ինչ կանոնների է պետք հետեւել սեփական հանգիստը չփչացնելու համար:

  1. Խորհուրդ է տրվում արեւահարվել առավոտյան ժամերին եւ 15:00-ից հետո: Կեսօրից մինչեւ ցերեկվա ժամը 3-ը արեգակի ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթման ժամանակն է, երբ արեւի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ գտնվելը չափազանց անցանկալի է:
  2. Նրանք, ովքեր սպիտակամաշկ են կամ մարմնի վրա խալեր ունեն, արժի հատուկ ուշադրություն դարձնել անվտանգության միջոցառումներին եւ արեւային այրվածքների առաջացում թույլ չտալ:
  3. Անհրաժեշտ է մաշկն անպայման պաշտպանել հատուկ քսուքներով եւ յուղերով: Շատերի սխալն այն է, որ նրանք արեւապաշտպան քսուք օգտագործելուց անմիջապես հետո ջուրն են մտնում: Մինչդեռ մասնագետը խորհուրդ է տալիս 30-40 րոպե սպասել, որ քսուքը հասցնի մաշկի մեջ ներծծվել:
  4. Լողափում գտնվելիս չի կարելի անտեսել անվտանգության պարզագույն միջոցառումները՝ արեւային հարված չստանալու համար. նստել հովանոցի տակ, գլխարկ դնել:
  5. Արեւային այրվածքի դեպքում անհրաժեշտ է օգտագործել հակաբորբոքային եւ վերականգնող քսուքներ, շատ հեղուկ խմել: Ինչ վերաբերում է հանրահայտ ժողովրդական մեթոդին՝ մաշկին մածուն քսելուն, ապա մածունը (ինչպես նաեւ թթվասերը կան յոգուրտը) չեն բուժում, այլ միայն մաշկի զովացման հաշվին ժամանակավոր էֆեկտ են ստեղծում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել