• Latest news

Քնի խնդիրները միայնակության եւ սոցիալական մեկուսացվածության զգացում են առաջացնում

17 օգոստոսի, 2018  10:40

Բերքլիի Քալիֆորնիական համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որն օգնել է նորովի դիտարկել քնի հետ կապված խնդիրները: Պարզվել է, որ քնի պակասը մարդու մոտ միայնակության եւ սոցիալական մեկուսացվածության զգացում է առաջացնում: Դրանից բացի, այս զգացումը անքնության զոհերին ուրիշների համար սոցիալապես ոչ գրավիչ է դարձնում:

Որքան էլ տարօրինակ է, սակայն սոցիալական մեկուսացվածության զգացումը վարակիչ է. մարդիկ լիարժեք հանգստից հետո իրենց միայնակ են զգում գիշերները վատ քնող մարդկանց հետ նույնիսկ կարճատեւ հանդիպումից հետո:

Ինչպես հայտնում է MedicalXpress-ը, հետազոտության ընթացքում գիտնականները 18 մարդու առողջական վիճակը պետք է գնահատեին նորմալ քնից եւ անքուն գիշերից հետո: Փորձարկման ընթացքում նրանց հոլովակ են ցուցադրել, որում դեմքի չեզոք արտահայտությամբ մարդը մոտենում է տեսախցիկին: Եթե կամավորները հոգեբանական դիսկոմֆորտ էին զգում, նրանք պետք է սեղմեին կոճակը եւ դիտումը դադարեցնեին:

Պարզվել է, որ անքուն գիշերից հետո փորձի մասնակիցները կոճակը ավելի վաղ են սեղմել, քան նրանք, ովքեր օրը սկսել են լիարժեք քնից հետո: Գլխուղեղի սքանավորումը ցույց է տվել, որ անքնությունից հետո փորձարկվողների մոտ գործարկվել է նեյրոնային ցանցը, որը պատասխանատու է պոտենցիալ սպառնալիքներին արձագանքելու համար: Մինչդեռ սոցիալական համագործակցության համար պատասխանատու հատվածը պակաս ակտիվ էր:

Փորձարկման երկրորդ մասում հանդիսատեսին առաջարկել են դիտել փորձի տեսահաշվետվությունը եւ կարծիք կազմել մասնակիցների մասին: Նրանց, ովքեր անքնությամբ են տառապել, հանդիսատեսը բնութագրել է որպես միայնակ եւ ներփակված մարդիկ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել