• Latest news

Ես երբեմն հիվանդներին Հայաստան եմ ուղարկում վիրահատվելու. Բագրատ Ալեքյան

16 օգոստոսի, 2018  15:50

Հայաստանում ամեն տարի անցկացվում են կորոնար անոթների ստենտավորման մոտ 6000-7000 վիրահատություններ. սա բնակչության 1 միլիոնի հաշվարկով մոտ 3 հազար վիրահատություն է՝ ԱՊՀ երկրների շրջանում սա շատ լավ ցուցանիշ է: Տեսակոնֆերանսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց հայտնի բժիշկ, Ռուսաստանի Դաշնության էնդովասկուլյար վիրաբույժների միության նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը:

Նրա խոսքով՝ այնպիսի երկրներում, ինչպիսին են Գերմանիան եւ Շվեյցարիան 1 միլիոն բնակչության հաշվարկով անցկացվում է մոտ 3000-3500 ստենտավորում: Ռուսաստանում այս թիվը մոտ 1000-1300-ից ցածր է, ճիշտ է՝ վերջին տարիներին նրանց մոտ էլ է առաջընթացն ակնհայտ, քանի որ 15 տարի առաջ բնակչության 1 միլիոնի հաշվարկով անցկացնում էին ստենտավորման միայն 27 վիրահատություն:

Ալեքյանի կարծիքով՝ Հայաստանի առողջապահության համակարգի վիճակն ընդհանուր առմամբ այնքան էլ լավ չէ. Խորհրդային Միության փլուզումը ծանր վնաս հասցրեց ընդհանրապես երկրին եւ մասնավորապես՝ առողջապահությանը, եւ 90-ականներին շատերը մահանում էին սրտի հիվանդություններից՝ հնարավորություն չունենալով ո՛չ իրենց երկրում բուժվելու, ո՛չ արտասահման մեկնելու:

Շատ բան փոխվեց հայտնի կարդիովիրաբույժ Հրայր Հովակիմյանի շնորհիվ, որը երկրում հիմնեց կարդիովիրաբուժության նոր դպրոց, որը կանոնավոր գործում է մինչեւ այսօր: Իսկ վերջին տարիներին Հայաստանում, ինչպես նշեց Ալեքյանը, նաեւ ուրիշ կենտրոններ են բացվել, որտեղ սրտի եւ անոթների բարդ վիրահատություններ են կատարում, ընդ որում՝ այնքան լավ են կատարում, որ ինքը Ալեքյանը  Ռուսաստանից հիվանդներին երբեմն Հայաստան է ուղարկում վիրահատվելու:

Բագրատ Ալեքյանի խոսքով՝ երբ իրեն հիվանդներ են դիմում, որոնց ստենտավորումն արդեն չի օգնի, նրանք սրտի բաց բարդ վիրահատությունների կարիք ունեն, ինքը նրանց առաջարկում է Հայաստանում վիրահատվել:

«Ես նրանց Հայաստան էի ուղարկում, հատկապես Հրայր Հովակիմյանի կլինիկա, քանի որ նրանց մոտ փայլուն վիրաբուժություն կա: Ես դա տեսել եմ բաց վիրահատությունների արդյունքներով, որոնք նրանք կատարել են: Ինձ համար մեծ պատիվ է իմ մտերիմներին այնտեղ ուղարկելը»,- նշեց բժիշկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է