• Latest news

Եթե ցանկանում եք 100  տարուց ավելի ապրել, ապա 45-ից հետո տարին մեկ անգամ PSA հանձնեք. մասնագետը՝ տղամարդկանց

16 օգոստոսի, 2018  19:23

«Աստղիկ»  բժշկական կենտրոնի լաբորատորիայում  2016-2017թթ. կատարվել է 2390 PSA հետազոտություն, որոնք ցույց են տալիս, որ տղամարդկանց մոտ տարիքին զուգահեռ աճում է շագանակագեղձի հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց «Աստղիկ» ԲԿ լաբորատորիայի վարիչ Մարինե Մանուկյանը։

Նա պարզաբանեց, որ տղամարդկանց շրջանում լայն տարածում ունեն շագանակագեղձի հետեւյալ հիվանդությունները՝ պրոստատիտը, ադենոման և շագանակագեղձի քաղցկեղը: Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ տարածվածությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում՝ թոքի քաղցկեղից հետո:

Բժիշկը նշեց, որ շագանակագեղձի հիվանդությունների սքրինինգի եւ ախտորոշման հիմնական մեթոդը PSA թեստն է.

PSA-ը՝ պրոստատ սպեցիֆիկ անտիգենը,  շագանկագեղձի  հյուսվածքներին բնորոշ սպիտակուց է: PSA-ը գլիկոպրոտեին է, որն ունի 30.000- 34.000 դալտոն մոլեկուլար կշիռ: PSA հանդիպում է արյան մեջ և՛ կապակցված, և՛ ազատ ձևով. դրա 20%-ն ազատ է: PSA-ի  բարձր կոնցենտրացիան խոսում է շագանակագեղձի պաթոլոգիկ վիճակի մասին: PSA-ի հետազոտությունը կիրառվում է և՛ որպես սքրինինգային մեթոդ քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման համար, և՛ որպես բուժման արդյունավետությունը գնահատող մեթոդ այն հիվանդների համար, որոնք ունեն շագանակագեղձի կարցինոմա և ստանում են հորմոնալ բուժում: PSA-ի արժեքի իջեցման արդյունքով կարելի է պատկերացում կազմել ճառագայթային թերապիայից հետո կամ վիրահատական եղանակով շագանակագեղձի լրիվ հեռացումից հետո բուժման ընթացքի  մասին:

Բացի PSA-ի ընդհանուր արժեքից՝ լաբորատորիայում որոշվում է նաև ազատ PSA-ի արժեքը, որը հնարավորություն է տալիս հաշվելու ազատ PSA-ի և ընդհանուր PSA-ի հարաբերակցության արժեքը: Այս արժեքն էլ, իր հերթին, հնարավորություն է տալիս տարբերակել շագանակագեղձի քաղցկեղը բարորակ նորագոյացությունից: Սա ավելի ինֆորմատիվ է, երբ ընդհանուր PSA-ի արժեքը տատանվում է 4-10նգ/մլ- ի սահմաններում: Ազատ PSA-ի տոկոսը  շատ ավելի ցածր է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մոտ, քան բարորակ նորագոյացությունով հիվանդների մոտ է:

Երբ PSA-ի արժեքը 4-10նգ/մլ սահմանում է, շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունը 30% է, իսկ  >10նգ/մլ-ի դեպքում՝ 50% : Շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունը «մոխրագույն գոտում» 4-10 նգ/մլ գնալով մեծանում է տարիքին զուգահեռ:

«Ստացված արդյունքները, ըստ տարիքային խմբերի դիտարկումից հետո, ստացել ենք հետեւյալ պատկերը. մինչև 40 տարեկան տղամարդկանց 96%-ն ուներ PSA-ի նորմալ ցուցանիշ, 40-60 տարեկան տղամարդկանց մոտ նորմալ ցուցանիշ ունեցողների թիվը իջել է մինչև 92%, 60-70 տարեկանների մոտ նորմալ ցուցանիշ ունեին 72%,  իսկ >70 տարեկանից նորմայում 57%», - նշեց մասնագետը։

Ըստ ստացված արդյունքների՝ հետազոտվողների 12%-ի մոտ PSA-ի արժեքը եղել է 4-10նգ/մլ-ի սահմաններում: >10-ից ցուցանիշ ունեցողները հետազոտվողների 8%-ն է կազմել, 100-ից բարձր ցուցանիշ ունեցել են 15-ը: PSA-ի ամենաբարձր ցուցանիշը, որ ստացվել է «Աստղիկ» ԲԿ-ի լաբորատորիայում, 389.2 նգ/մլ ցուցանիշն է:

«Ամենատարեց տղամարդը, որ դիմել էր «Աստղիկ» ԲԿ-ի լաբորատորիա PSA  հետազոտություն հանձնելու համար, 1911 թվականի ծնված էր (107տարեկան)։ Նա ինքն էր եկել հետազոտության պատասխանը ստանալու, իսկ հետազոտության արժեքը եղել է 15,3նգ/մլ»,-  պատմեց Մարինե Մանուկյանը  եւ կոչով դիմեց բոլոր տղամարդկանց. «Եթե ցանկանում եք 100 տարուց ավելի ապրել, ապա 45 տարեկանից հետո տարին գոնե մեկ անգամ PSA-ի հետազոտություն անցեք»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել