• Latest news

Գիտնականները հորմոն են հայտնաբերել, որն առանցքային դեր է խաղում ուղեղի քաղցկեղի բուժման մեջ

17 օգոստոսի, 2018  22:10

Բրիտանացի գիտնականները հորմոն են հայտնաբերել, որը ուղեղի չարորակ ուռուցքների բջիջներին ստիպում է ինքնաոչնչանալ:

Science Translational Medicine ամսագիրը հայտնում է, որ KHS101 հորմոնը գլիոբլաստոմայի բջիջներին ստիպում է իրենք իրենց ոչնչացնել: Փորձերի ընթացքում կրծողների մոտ ուղեղի քաղցկեղի առանձնապես ագրեսիվ տեսակի զարգացում են առաջացրել: Այնուհետեւ մկներին բաժանել են 2 խմբի, որոնցից մեկը ստացել է KHS101-ի ներարկումներ: Պարզվել է, որ KHS101-ը ուռուցքի աճը գրեթե 2 անգամ դանդաղեցրել է, ինչպես նաեւ մեծացրել է կրծողների կյանքի տեւողությունը:

Միաժամանակ, գիտնականներն առայժմ չեն շտապում եզրակացություններ կատարել, քանի որ անհրաժեշտ են լրացուցիչ կլինիկական եւ մինչկլինիկական փորձարկումներ: Բացի այդ, մասնագետները դեռեւս լիարժեք համոզված չեն, որ մարդու մոտ կդիտվի KHS101-ի նույնպիսի արդյունք, ինչպիսին կրծողների մոտ:

Գիտնականները նշում են, որ գլխուղեղի եւ ողնուղեղի քաղցկեղի տարբեր տեսակները հաճախ ավարտվում են հիվանդի մահվամբ քիմիաթերապիայից հետո բարդությունների կամ վիրաբուժական միջամտության անհնարինության պատճառով:

Փորձագետների կարծիքով՝ գլիոբլաստոմայի բջիջները ոչնչացնող կամ դրանց աճն արգելակող դեղամիջոցների ստեղծումը դժվար է այն պատճառով, որ ուղեղի եւ արյունատար համակարգի միջեւ գոյություն ունի յուրատեսակ պատնեշ: Հենց դա է խոչընդոտում նյարդային համակարգի մեջ բարդ մոլեկուլների հայտնվելուն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել