• Latest news

10 սովորություն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը

19 օգոստոսի, 2018  15:56

Հաջողությամբ նիհարելու եւ քաշը պահպանելու համար անհրաժեշտ է սովորությունները փոխել ավելի առողջներով, ասված է Journal of Obesity-ում հրապարակված Bond University-ի (Ավստրալիա) գիտնականների նոր հետազոտությունում։

Այս հետազոտության շրջանակում մարդկանց մի խումբ աշխատել է որոշ սովորություններից ազատվելու ուղղությամբ, երկրորդ խումբը պետք է մշակեր 10 նոր սովորություններ, իսկ երրորդ խումբը վերահսկվող էր։ Առաջին խմբի մասնակիցներն ամեն առավոտ հաղորդագրություն էին ստանում ցուցումներով՝ աշխատանքի գնալ այլ ճանապարհով, այսօր այլ ժանրի երաժշտություն լսել, կարճ պատմություն գրել եւ այլն։ Երկրորդ խմբի մասնակիցները պետք է իրենց առօրյա կյանքում ներդնեին ներքոհիշյալ սովորությունները․

12 շաբաթ անց երկու խմբերի մասնակիցներն էլ միջինում 3,1-ական կգ քաշ են կորցրել։ Հետաքրքիր է, որ սովորությունների փոփոխման շնորհիվ մոտակա 12 ամիսների ընթացքում նրանք ոչ միայն քաշ չեն հավաքել, այլ նաեւ ավելի են նիհարել՝ միջինում 2.1 կգ յուրաքանչյուրը:

Այսպես, 10 սովորություն, որոնք կօգնեն Ձեզ նիհարել․

  1. Սովորեք նախաճաշել, ճաշել եւ ընթրել ըստ ժամանակացույցի, եւ ոչ թե երբ ստացվի։ Սա կօգնի ձեզ խուսափել ավելորդ սննդից։
  2. Նախապատվությունը տվեք առողջ ճարպերին, որոնք պարունակում են ընդեղենը, ավոկադոն, ձուկը։ Ֆասթ ֆուդ փորձեք չուտել։
  3. Ամեն օր փորձեք 10.000 քայլ անել։ Աստիճանավանդակները ոտքով բարձրացեք, տրանսպորտից իջեք մի կանգառ շուտ եւ ոտքով գնացեք։
  4. Ձեզ հետ վերցրեք օգտակար նախուտեստներ, օրինակ՝ մրգեր՝ չիպսերի ու կեքսերի փոխարեն։
  5. Սկսեք ուշադիր ուսումնասիրել սննդամթերքի փաթեթավորումը մինչեւ այն գնելը. պարզեք՝ որքան ճարպ, շաքար եւ աղ է պարունակում այդ մթերքը։
  6. Սկսեք ուտել փոքր ափսեով: Եթե չեք կշտացել, մի բաժակ ջուր խմեք եւ սպասեք 5 րոպե, եթե հասկանաք, որ իսկապես չեք կշտացել, կարելի է էլի ուտել։
  7. Օրվա ընթացքում տեղից վեր կացեք, քայլեք. շատ նստելը վնասակար է եւ վտանգավոր։
  8. Երբ ծարավում եք, ջուր խմեք։ Մրգահյութ կարելի է խմել օրական միայն մեկ ոչ մեծ բաժակ, ոչ ավելին։
  9. Ճաշեք միշտ սեղանի մոտ եւ ոչ թե քայլելիս, հակառակ դեպքում՝ ուտելու ընթացքում կշեղվեք եւ կարող եք չնկատել հագենալու մասին օրգանիզմի ազդանշանները։
  10. Ամեն օր փորձեք ուտել թեկուզ 5 չափաբաժին բանջարեղեն՝ թարմ, սառեցված կամ նույնիսկ պահածոյացված։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել