• Latest news

Երկարակյաց կանանց դուստրերը նույնպես երկար կապրեն. հետազոտություն

18 օգոստոսի, 2018  22:02

Կանայք, ում մայրերը ապրել են 90 տարեկանից ավելի, նույնպես երկարակյաց դառնալու լավ հնարավորություն ունեն: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Age and Ageing ամսագրում:

Մոտ 22 հազար կանանց մասնակցությամբ երկարատեւ հետազոտությունը ցույց է տվել, որ 25 տոկոսով մեծանում է այն կանանց երկար ապրելու հավանականությունը, որոնց մայրերն ապրել են 90 տարուց ոչ պակաս: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն պարզապես երկարատեւ կյանքի մասին է, այլեւ առանց ծանր հիվանդություններով կյանքի, ինչպիսին են՝ կաթվածը, դիաբետը, քաղցկեղը եւ լուրջ կոտրվածքները: Հետազոտության հեղինակ University of California, San Diego School of Medicine-ից Ալադին Շադյաբի խոսքով՝ այդպիսի երկարակյացները կարող են կատարել ամենօրյա տնային աշխատանքներ, աստիճաններով բարձրանալ, իրենց հոբբիով զբաղվել, վարել այդ տարիքի համար միանգամայն լիարժեք կյանք:

Եթե երկու ծնողներն էլ հասել են 90 տարեկանին, նույնպես մինչեւ այդ տարիքն ապրելու կնոջ հնարավորությունը մեծանում է մինչեւ 38 տոկոսով: Միեւնույն ժամանակ, գիտնականները երկարակեցության միտում չեն հայտնաբերել այն կանանց շրջանում, որոնց միայն հայրն է ապրել մինչեւ 90 տարեկան:

«Ներկայումս մենք ապացույց ունենք, որ մեր ծնողների երկարակեցությունը կարող է կանխագուշակել, թե մենք որքան երկար կապրենք: Մենք պետք է այս հարցն ուսումնասիրենք հետագայում՝ հասկանալու համար այս ֆենոմենի մեխանիզմը: Պետք է պարզել, թե ինչպես են որոշակի գործոններն ու կենսակերպը փոխազդում գեների հետ՝ ներգործելով կյանքի տեւողության վրա»,- նշել է Շադյաբը:

Կյանքի տեւողության վրա ազդում է շրջակա միջավայրի գործոնների, կենսակերպի եւ գենետիկայի համադրությունը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն կանայք, ում մայրերը ապրել են 90 տարեկանից ավելի, ավելի հաճախ են քոլեջ ավարտել, ամուսնացել եւ համեմատաբար բարձր եկամուտ ունեցել: Նրանք նաեւ ֆիզիկապես են ավելի ակտիվ եղել եւ ավելի առողջ սննդային սովորություններ են ունեցել:

«Չնայած մենք չենք կարող մեր գեների վրա ազդել, մեր հետազոտությունը ցույց է տալիս երեխաներին առողջ սովորությունների փոխանցման կարեւորությունը: Նման ընտրությունը կարող է որոշակի դեր խաղալ սերնդեսերունդ առողջ ծերացման մեջ»,- եզրակացրել է Շադյաբը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել