Ամուսնական վեճերը վնասում են աղիներին. ուսումնասիրություն

20 օգոստոսի, 2018  10:35

Գիտնականները կապ են գտել բացասական ընտանեկան մթնոլորտի եւ աղիների միջեւ: Համապատասխան ուսումնասիրությունն անցկացվել է Օհայո նահանգի Վեքսների Բժշկական կենտրոնի կողմից:

Psychoneuroendocrinology ամսագիրը հայտնում է, որ ամենօրյա ընտանեկան սթրեսը որոշ մարդկանց մոտ կարող  աղիներում բորբոքային պրոցեսների եւ հիվանդությունների սկիզբ դառնալ: Ուսումնասիրությանը 24-ից 61 տարեկան 43 առողջ ամուսնական զույգ է մասնակցել, որոնց ամուսնությունը տեւել է առնվազն երեք տարի:

Փորձի մասնակիցները պատասխանել են իրենց հարաբերություններին վերաբերող հարցերին, ապա ամուսիններն առանձին քննարկել են իրենց այն խնդիրները, որոնց շուրջ անհամաձայնություն է առաջանում: Հարաբերությունների պարզումը տեսագրվել է, ինչը թույլ է տվել գիտնականներին գնահատել բանավոր եւ ոչ բանավոր վարքը, թշնամանքն ու քննադատությունը միմյանց հասցեին: Բացի այդ, հետազոտողները համեմատել են արյան անալիզները, որոնք վերցվել են վեճից առաջ եւ հետո:

Մասնագետները նշում են, որ թշնամանքը վատ ամուսնական կապերի առանձնահատկությունն է: Հանգիստ զույգերի համեմատ՝ հարաբերությունները պարզելու ժամանակ թշնամական վարք ցուցաբերած կանայք եւ տղամարդիկ «թափանցիկ» աղիքի բիոմարկերի՝ լիպոպոլիսախարիդ-կապող սպիտակուցի, ավելի բարձր մակարդակ ունեին:

«Թափանցիկ» աղիները (Leaky Gut) սինդրոմ է, որի դեպքում աղիների լորձաթաղանթը չափազանց խոցելի է դառնում, ինչի հետեւանքով մանրէներն ու տոքսիններն անցնում են աղիքային պատի միջով եւ հայտնվում են արյան մեջ: Արդյունքում, իմունային համակարգը օտար է ճանաչում այդ մոլեկուլներն ու իմունային պատասխան է արտադրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի