• Latest news

Վտանգավո՞ր են արդյոք ուղեղի ցնցումները սրտի համար

20 օգոստոսի, 2018  16:06

Սպորտով զբաղվելու ընթացքում ստացած ուղեղի ցնցումները բացասաբար են անդրադառնում ուղեղի առողջության վրա. սա հայտնի եւ լիովին տրամաբանական փաստ է: Սակայն վերջերս գիտնականները պարզել են, որ ուղեղի ցնցումները վտանգավոր են նաեւ սրտի համար:

Ճիշտ է, վնասակար փոփոխությունները ժամանակավոր բնույթ են կրում: Սիրտը, ինչպես եւ բոլոր ներքին օրգանները, վերահսկվում են գլխուղեղի մեջ գտնվող ինքնավար (վեգետատիվ) նյարդային համակարգի կողմից:

Գլխուղեցի ցնցումն ազդում է ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա՝ սրտխառնոց, փսխում, գլխացավեր, գլխապտույտ եւ տեսողության վատթարացում արաջացնելով: Զուգահեռաբար նվազում է փոփոխակայնությունը՝ սրտի կրճատումների քանակի առումով: Օրինակ, կրճատումների նորմալ թիվը տատանվում է րոպեի ընթացքում 50-ից մինչեւ 100 հարված: Սակայն ցնցումից ցուցանիշներըն ընկնում են մինչեւ 60-80 հարված:

Ուղեղից սրտին գնացող ազդանշանը գտնվում է խիստ վերահսկողության տակ, ինչն օգնում է կայունացնել սրտի կողմից մղվող արյան ցուցանիշները: Դա նվազեցնում է արյան ճնշումը եւ ադեկվատ արյան մատակարարում է ապահովում, այդ թվում նաեւ՝ ուղեղին: Սակայն վերահսկման համակարգը ցնցումից հետո 72 ժամվա ընթացքում սխալ է աշխատում, ինչը բացասաբար է ազդում սրտանոթային համակարգի վրա:Sent on:4:08 pm

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել