• Latest news

Պսորիազի դեմ դեղորայքի ընդունումից հետո կինն այնպիսի տեսք ունի, կարծես նրա դեմքին ծծմբաթթու են լցրել

20 օգոստոսի, 2018  17:48

Անգլիական Պետերսբորո քաղաքի 44-ամյա բնակչուհի Քեթի Ջեքսոնն այնպիսի տեսք ունի, կարծես նրա դեմքին ծծմբաթթու են լցրել: Նրա դեմքը կարմիր է դարձել այն բանից հետո, երբ նա դադարել է պսորիազի դեմ ստերոիդային քսուքներ օգտագործել:

25 տարի շարունակ կինը ստերոիդային քսուքներ է օգտագործել՝ դեպքի վրա պսորիազի կետիկների դեմ պայքարելու համար: Սակայն կինը տարիների ընթացքում նկատել է, որ այդ քսուքները կարճ ժամանակահատված են ազդում, իսկ դրանից հետո նրա մաշկը սկսում է այրվել, այտուցվել եւ թեփոտել: Սա դրդեց Քեթիին ամբողջովին հրաժարվել ստերոիդներից, չնայած նա չէր պատկերացնում, որ նրան նման սինդրոմ է սպասում:

«Կարծում եմ, որ ինձ մոտ ստերոիդային թմրամոլություն էր եւ դրանցից հրաժարվելուց հետո դժվարին տեւական շրջան, - ասում է Քեթի Ջեքսոնը: - Այդ քսուքներից հրաժարվելուց հետո առաջին 4 ամիսների ընթացքում ես տնից ընդհանրապես դուրս չէի գալիս: Արթնանում էի ուռած դեմքով, այնպիսի տեսք ունեի, կարծես հարվածել են դեմքիս, հաճախ չէի կարողանում անգամ ուտել, քանի որ թափվում էր նաեւ շուրթերիս հատվածի կաշին, եւ մարմնի ցանկացած հատվածին դիպչելիս այրվածք էր առաջանում»:

Բժիշկները որեւէ բանով չէին կարողանում օգնել հիվանդին՝ հատուկ ցավազրկողներից եւ մաշկի համար հանգստացնող միջոցներից բացի: Միայն 4 տարի անց Քեթիին հաջողվեց լիովին ազատել օրգանիզմը ստերոիդների տեւական ազդեցության հետեւանքներից. նրա մաշկն մաբողջությամբ մաքրվել է:

Այժմ կինն այդ քսուքներն օգտագործողներին կոչ է անում չկրկնել իր սխալները: Քեթին կարծում է, որ ստերոիդների հիման վրա ցանկացած միջոց չի կարելի օգտագործել տեւական ժամանակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է