• Latest news

Ցածր ածխաջրային դիետան կարող է կրճատել կյանքի տեւողությունը չորս տարով. Ուսումնասիրություն

20 օգոստոսի, 2018  19:08

Ցածր ածխաջրային դիետաներն այսօր շատ տարածված են. համարվում է, որ դրանք ոչ միայն օգնում են նիհարել, այլեւ նվազեցնում են որոշ հիվանդությունների առաջացման վտանգը: Սակայն The Lancet Public Health-ում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առավել օգտակար է ածխաջրերի չափավոր օգտագործումը կամ միսից անցումը բուսական սպիտակուցների եւ ճարպերի:

Ուսումնասիրությանը մասնակցել է 45-64 տարեկան 15.400 մարդ, որոնք լրացրել են իրենց կողմից սննդի եւ խմիչքների ընդունման վերաբերյալ հարցաթերթիկները՝ չափաբաժինների հետ միասին: Դրա հիման վրա գիտնականները հաշվարկել են ածխաջրերից, ճարպերից եւ սպիտակուցներից ստացվող կալորիաների բաժինը:

25 տարվա ընթացքում կատարված դիտարկումները թույլ են տվել հետազոտողներին հայտնաբերել, որ ածխաջրերից ստացված 50-55 տոկոս էներգիան (սնվելու վերաբերյալ խորհուրդների համաձայն չափավոր ընդունում) նվազեցրել է մահացության վտանգը՝ ածխաջրերի շատ կամ քիչ օգտագործման համեմատ (դրանց թվում են բանջարեղենը, մրգերը եւ շաքարը, սակայն դրանց հիմնական աղբյուրը կարտոֆիլն է, հացը, բրինձը, մակարոնեղենն ու հացահատիկը):

Դրանց չափավոր ընդունման դեպքում կյանքի սպասված տեւողությունը (միջինում) 83 տարի է կազմել: Դա.

  • 4 տարով ավելի երկար էր, քան ածխաջրերից 30 տոկոս կամ պակաս էներգիա (ածխաջրերի չափազանց ցածր պարունակություն) ստացած մարդկանց մոտ;
  • 2.3 տարով ավելի երկար էր, քան 30-40 տոկոսը (ցածր ածխաջրային խումբ);
  • 1.1 տարով ավելի երկար էր, քան 65 տոկոստ կամ ավելին (բարձր ածխաջրային խումբ):Ստացված արդյունքները նույն են եղել, ինչ նախորդ հետազոտությունների դեպքում, որոնց հետ գիտնականները համեմատել են իրենց դիտարկումները (ավելի քան 400 հազար մարդ ավելի քան 20 երկրից):

Բացի այդ, գիտնականները կենդանական սպիտակուցներով եւ ճարպերով հարուստ ցածր ածխաջրային դիետաները նրանց հետ, որոնք բազմաթիվ բուսական սպիտակուցներ եւ ճարպեր են պարունակում: Նրանք պարզել են, որ ածխաջրերի փոխարեն մեծ քանակությամբ տավարի, գառան, խոզի, հավի մսի եւ պանրի օգտագործումը փոքր ինչ բարձրացրել է մահվան վտանգը: Ածխածնի փոխարինումը բուսական սպիտակուցներով եւ ճարպերով (լոբի եւ ընկույզ) հանգեցրեց հակառակ արդյունքին` մի փոքր նվազեցրեց այս վտանգըԻսկ ածխաջրերի փոխարինումը բուսական սպիտակուցներով եւ ճարպերով (լոբազգիներ եւ ընկույզներ) հակառակ արդյունքի է հանգեցրել, փոքր ինչ նվազեցրել է այդ վտանգը:

Ուսումնասիրության հեղինակները ենթադրում են, որ սահմանափակ ածխաջրերով «արեւմտյան տիպի» դիետաները հաճախ բանջարեղենի, մրգերի, հացահատիկի օգտագործման նվազեցման են հանգեցնում եւ, համապատասխանաբար՝ կենդանական սպիտակուցների եւ ճարպերի օգտագործման ավելացման, որոնք օրգանիզմում բորբոքման եւ ծերացման հետ:

Սակայն ուսումնասիրությունը մի շարք սահմանափակումներ ունի: Արդյունքները դիտարկումների ասոցիացիներ են ցույց տալիս, այլ ոչ թե՝ պատճառահետեւանքային կապը: Բացի այդ, ինքնահաշվարկների տվյալների վրա հիմնված սննդակարգը կարող է ճշգրիտ չլինել: Բացի այդ, դիետաները չափվել են միայն փորձարկումների սկզբում եւ վեց տարի անց, սակայն ուսումնասիրության մասնակիցների սննդային վարքը կարող էր փոխվել հետագա 19 տարվա ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել