• Latest news

Եվրոպական տարածաշրջանում կարմրուկով հիվանդացության մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշների. ԱՀԿ

20 օգոստոսի, 2018  20:27

Եվրոպայում 2018 թվականի առաջին կեսին ավելի քան 41000 երեխա եւ մեծահասակ կարմրուկով են հիվանդացել, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Սա գրեթե երկու անգամ ավելի բարձր է, քան վերջին ութ տարիների ամենաբարձր ցուցանիշը: Ամենից շատ` 23 000 դեպքերը գրանցվել են Ուկրաինայում:

2010 թվականից ԱՀԿ-ն  կարմրուկի դեպքերի հաշվառում է կատարում: Եվրոպական տարածաշրջանում ամենաբարձր տարեկան ցուցանիշը գրանցվել է 2017 թվականին՝ մոտ 24 հազար մարդ: Ամենացածր ցուցանիշը եղել է 2016-ին՝ շուրջ 5300 մարդ: Ընթացիկ տարում առնվազն 37 մարդ արդեն մահացել է (մեծամասնությունը (14) Սերբիայում):

2017 թվականի Կարմրուկի եւ կարմրախտի էլիմինացիայի ստուգման եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի գնահատմամբ, տարածաշրջանի 53 անդամ պետություններից 43-ը ընդհատել են կարմրուկի եւ 42-ը կարմրախտի տեղային (որոշակի վայրին բնորոշ) տարածումը:

Որոշ երկրներում համաճարակային հսկողության ոչ համապատասխան մակարդակը եւ պատվաստանյութերի ցածր ընդգրկվածությունը հանգեցրել են նրան, որ հիվանդության կարգավիճակը նորից դարձել է էնդեմիկ:

«Յուրաքանչյուր մարդ, ով պատվաստված չէ, խոցելի է մնում՝ անկախ նրանից, թե որտեղ է ապրում»,- զգուշացնում է ԱՀԿ-ի եվրոպական բյուրոյի վարակիչ հիվանդությունների եւ արտակարգ իրավիճակների, առողջապահության բաժնի տնօրեն Նեդրեթ Էմիրօղլուն:

ԱՀԿ մասնագետները զգուշացնում են, որ կարմրուկի վիրուսը չափազանց վարակիչ է եւ արագ է տարածվում նախատրամադրվածություն ունեցող  խմբերի մոտ: Բռնկումների կանխման համար անհրաժեշտ է բնակչության առնվազն 95 տոկոսին պատվատսել կարմրկուկի դեմ երկու պատվաստանյութերով: Սակայն որոշ երկրներում այս ցուցանիշը 70 տոկոսից ցածր է:

Նշենք, որ Հայաստանում կարմրուկի հետ կապված իրավիճակը հսկողության տակ է, ինչպես մասնագետներն են նշում՝ բնակչության բարձր պատվաստման մակարդակի շնորհիվ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է