• Latest news

Հայաստանում ՄՊՎ-ի տարածվածության վերաբերյալ լայնածավալ ուսումնասիրություն կանցկացվի

20 օգոստոսի, 2018  22:18

FIDEC Armenia (Fighting Infectious Diseases in Emerging Countries) հիմնադրամը IARC (International Agency for Research on Cancer) համագործակցությամբ  եւ Հայաստանի Առողջապահության նախարարության հետ պատրաստվում են երկրում մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ) տարածվածության վերաբերյալ հետազոտություն անցկացնել:

NEWS.am Medicine-ի թղթակցին FIDEC Armenia-ի ղեկավար Նարինե Հայրապետյանը պատմել է, որ հետազոտությունը նախատեսվում է երկու խմբերի միջեւ անցկացնել. առաջին խմբի մեջ կմտնեն 17-20 տարեկան երիտասարդ կանայք, իսկ երկրորդի՝ 21-39 տարեկան:

Առաջին խմբի մասնակից 2500 կին անանուն մեզ կհանձնի, որոնց նմուշները կուղարկվեն IARC-ի լաբորատորիա: Նարինե Հայրապետյանը նշել է, որ սա աշխարհի միակ լաբորատորիան է, որտեղ մեզի նմուշներում կարողանում են մարդու պապիլոմայի վիրուս հայտնաբերել:

21-39 տարեկան 3.000 կանայք, որոնք կմտնեն 2-րդ խմբի մեջ, ցիտոլոգիական հետազոտության համար նույնպես անանուն արգանդի վզիկի քսուք կհանձնեն:

Նարինե Հայրապետյանը նշել է, որ FIDEC-ն այսօր ԱՆ-ի հետ համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել, իսկ հետազոտությունը նախատեսվում է աշնան վերջում սկսել: Այն հավանաբար, կես տարի կտեւի:

Հետազոտությունը կանցկացվի Երեւանում եւ մի քանի մարզերում, սակայն հիմնադրամի ներկայացուցիչները դեռ հստակ չեն որոշել աշխարհագրությունը: Հետազոտությունը կֆինանսավորի FIDEC-ը, սակայն FIDEC Armenia-ի ղեկավարը դեռ չի ցանկացել նշել, թե ինչ գումարի մասին է խոսքը:

Ուսումնասիրության ընթացքում ստացված տվյալները, Նարինե Հայրապետյանի խոսքով, հնարավորություն կտան հստակ պատկերացում ունենալ, թե մարդու պապիլոմայի վիրուսի ինչպիսի եւ որքան շտամներ են տարածված Հայաստանում եւ որքան լուրջ վտանգ են ներկայացնում: Բացի այդ այս տվյալները իրենց ներդրումը կունենան աշխարհի համաճարակագիտական պատկերը ավելի հասկանալու գործում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է