• Latest news

Խորը երակային թրոմբոզի 5 ախտանիշները

21 օգոստոսի, 2018  13:15

Խորը երակների թրոմբոզը շատ լուրջ եւ վտանգավոր վիճակ է: Հայտնվելով արյան մեջ՝ անջատված թրոմբը կարող է խցանել անոթները, ինչը կարող է իշեմիկ ինսուլտի կամ ինֆարկտի հանգեցնել: Սակայն ինչպե՞ս հասկանալ, որ թրոմբն արդեն կա.

Այտուցվածություն

Խորը երակային թրոմբոզին բնորոշ է այտուցվորությունը, ընդ որում ՝ վերջույթներից միայն մեկի. այտուցվածությունն առաջանում է թրոմբի պատճառով վերջույթի արյան մատակարարման խախտման կամ վատթարացման հետեւանքով: Բացի այդ, կարող են լինել նաեւ ցավեր:

Կարմրություն եւ թափանց վերքեր

Թրոմբի առաջացման հատվածում կարող են մաշկի կարմրություն, այտթւոցվածություն եւ ցավեր նկատվել: Բացի այդ, թրոմբոզի զարգացման դեպքում մարդիկ բողոքում են այսպես կոչված թափանց վերքերից: Հաճախ զգացողություններ են լինում, որոնք սովորաբար շփոթում են մկանային սպազմերի հետ:

Ջերմություն

Թրոմբի օջախում մաշկը փոխում է ոչ միայն գույնը, այլեւ ջերմաստիճանը. սովորաբար այն տաք է դառնում:

Կրծքավանդակի ցավեր

Եթե թոքային զարկերակը մասամբ խցանվում է թրոմբով, ցավեր են առաջանում, որոնք հաճախ շփոթում են սրտի խնդրի հետ: Կրծքավանդակի հատվածում թրոմբի առկայությունը կարող է այնպիսի ախտանիշների հանգեցնել, ինչպիսիք են արագացած սրտի աշխատանքը, հազը, քրտնումը, գիտակցության հանկարծակի կորուստը:

Շնչառական խնդիրներ

Եթե թոքային զարկերակի խոռոչը մասնակիորեն փակվում է թրոմբով, ապա մարդու շնչառությունը կարող է շեղվել եւ ակնհայտ պատճառ չունեցող հազի նոպաներ առաջանալ:

Անտեսել թվարկված ախտանիշները շատ վտանգավոր է, հետեւաբար, եթե նկատել եք դրանք ձեզ մեջ, անմիջապես դիմեք բժշկի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել