• Latest news

Նեկրոտիկ էնտերոկոլիտի կանխարգելման եւ բուժման նոր մեթոդները օգնում են նվազեցնել մահացությունը նորածինների շրջանում. մասնագետ

21 օգոստոսի, 2018  14:29

Նեկրոտիկ էնտերոկոլիտի կանխարգելման եւ բուժման նոր մեթոդների ներդրման շնորհիվ այս հիվանդության պատճառով նորածինների մահացությունը կարելի զգալի կերպով կրճատել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց մանկական վիրաբույժ Արման Հարությունյանը:

Ըստ խոսքով՝ «Մուրացան» ԲԿ-ում, որտեղ ինքն աշխատում է, արդեն մեկուկես տարի է կիրառվում են Ավստրիայում կիրառվող մոտեցումներն եւ արձանագրությունները: Այս ժամանակահատվածում Նեկրոտիկ էնտերոկոլիտից մահվան որեւէ դեպք չի գրանցվել:

Նեկրոտիկ էնտերոկոլիտը ծանր հիվանդություն է. այն առաջանում է հիպոքսիկ-իշեմիկ վնասվածքից, որի հետեւանքով նորածնի (սովորաբար վաղածին) մոտ աղիքային հյուսվածքի նեկրոզ է սկսվում: Ժամանակին ախտորոշել հիվանդությունը, մասնագետի խոսքով, չափազանց դժվար է, քանի որ սկզբում այն հատուկ ախտանշաններ չունի, իսկ երբ այդ ախտանշանները հայտնվում են, արդեն շատ ուշ է լինում:

Աշխարհում, ինչպես նշեց Արման Հարությունյանը, նորածինների մահացության դեպքերի մոտ 50-60 տոկոսը կապված է այս հիվանդության հետ: Սակայն Ավստրիայում կանխարգելման եւ բուժման ժամանակակից մոտեցումների շնորհիվ մահացությունը 2-3 տոկոսով կրճատվել է:
«Մուրացան» ԲԿ-ում յուրաքանչյուր տարի նեկրոտիկ էնտերոկոլիտ է ախտորոշվում նորածինների մոտ 70-80 տոկոսի մոտ: Ավստրիական մոտեցումները ներդնելուց առաջ այս հիվանդությունից մահացության մակարդակը Հայաստանում բավականին բարձր էր, սակայն այժմ այն սկսել է նվազել եւ ավելի շատ կկրճատվի, եթե այդ մոտեցումներին սկսեն հետեւել բոլոր հիվանդանոցներում, ինչպես պնդում են փորձագետները:

Հայ գործընկերների հետ իր փորձով կիսվելու համար օգոստոսի 21-22-ը Երեւանի Պետական Բժշկական Համալսարանում ընթացող միջազգային գիտաժողին եկել էր նաեւ ավստրիական Գրացի համալսարանի նեոնատոլոգիայի պրոֆեսոր Բերնթ Ուրլեսբերգերը: Նշենք, որ «Ժամանակակից մոտեցումները նեոնատոլոգիայում. նեկրոտիկ էնտերոկոլիտը նորածինների մոտ. ախտորոշման, բուժման եւ կանխարգելման նոր ուղղությունները» գիտաժողովի մասնակիցները վկայագրեր կստանան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է