• Latest news

ԱՄՆ-ում հղի կանայք ավելի ու ավելի հաճախ են մարիխուանա օգտագործում՝ որպես տոկսիկոզի դեմ միջոց

21 օգոստոսի, 2018  16:00

ԱՄՆ-ում հղի կանայք ավելի ու ավելի հաճախ են մարիխուանա օգտագործում՝ որպես տոկսիոկզի դեմ միջոց:

Live Science-ի համաձայն՝ նրանք, ովքեր հղիության առաջին եռամսյակում տառապում են ուժեղ սրտխառնոցից եւ փսխումներից, մնացածից 4 անգամ ավելի հաճախ են մարիխուանա օգտագործում ինքնազգացողոթյան բարելավման համար: Այն դեպքերում, երբ սրտխառնոցն ու փսխումն այդքան էլ ուժեղ չեն, մարիխուանայի օգտագործման ռիսկը կրկնապատկվում է:

Փորձագետները մտահոգված են այս հանգամանքի կապակցությամբ աշխարհում մարիխուանայի աստիճանական օրինականացման պատճառով: Ապացուցված է, որ մարիխուանան ոչ միայն բացասաբար է ազդում նորածնի քաշի վրա, այլեւ կարող է խախտումների հանգեցնել նյարդաբանական զարգացման մեջ:

Վերջին ուսումնասիրության շրջանակում վերլուծվել է այս թմրամիջոցի տարածվածությունը կալիֆոռնիացի մոտ 220 հազար հղի կնոջ շրջանում:

Հարցվածների 2.3 տոկոսը տառապում էր ծանր սրտխառնոցից, 15.3 տոկոսը՝ միջին ծանրության սրտխառնոցից, իսկ մնացածը հանգիստ էր տանում հղիությունը: Առաջին խմբից մարիխուանա էր օգտագործում կանանց 11.3 տոկոսը, երկրորդից՝ 8.45 տոկոսը: Վերջին խմբից հղիների շրջանում ցուցանիշը 4.5 տոկոս է կազմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել