• Latest news

Վաղաժամ ծննդաբերությունը բացասաբար է անդրադառնում երեխայի ուղեղիկի վրա. Ուսումնասիրություն

21 օգոստոսի, 2018  17:30

Վաղաժամ ծննդաբերությունը բացասաբար է անդրադառնում երեխայի ուղեղիկի վրա: Այս մասին է վկայում ԱՄՆ Ազգային բժշկական մանկական կենտրոնի ուսումնասիրությունը:

Nature Communication ամսագրի փոխանցմամբ՝ վաղաժամ ծննդաբերության պատճառով պտղի գլխուղեղի հիպոքսիկ վնասվածքը խնդիրների է հանգեցնում երեխաների կրթության ընթացքում: Գիտնականների կարծիքով՝ վաղաժամ ծննդաբերությունը բացասական ազդեցություն է ունենում ուղեղիկի վրա, քանի որ պտղի առավելագույն աճը բաժին է ընկնում է հղիության վերջին եռամսյակին:

Մկների վրա արված համապատասխան փորձարկումները ցույց են տվել, որ հիպոքսիան խաթարում է Պուրկինյեի հսկայական նեյրոնների՝ ուղեղիկի պատյանի մեծ ճղուղավոր բջիջների, աշատանքի վրա, որոնք դանդաղեցնում են նյարդային ազդակների հաճախականությունը: Այս հայտնագործությունը նպաստել է դեղորայքի վրա հիմնված բուժում ընտրել, որը բարձրացնում է գամմա-ամինոյուղային թթվի մակարդակը:

Բժիշկների կարծիքով՝ գամմա-ամինոյուղային թթուն պետք է ներարկել հիպոքսիայից անմիջապես հետո, քանի որ դեղամիջոցը որպես գրգռող նյարդային հաղորդիչ է աշխատում, որի գործառույթները աստիճանաբար «փոխակերպվում են» արգելակող ազդեցության:

Գիտնականները հույս ունեն, որ դեղամիջոցի բուժիչ ազդեցությունը հնարավոր կլինի բարձարցնել դեպի Պուրկինյեի բջիջները դրա սելեկտիվ ներարկման դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել