• Latest news

Youtube-ում պլաստիկ վիրաբուժության մասին տեսանյութերը շփոթության մեջ են գցում մարդանց. հետազոտություն

21 օգոստոսի, 2018  20:21

YouTube-ում դեմքի պլաստիկ վիրաբուժության մասին տեսանյութերի մեծ մասը շփոթության մեջ է գցում մարդանց, եւ ընդամենը մարքեթինգային ընկերությունների արտադրանքներ են։ Այսպիսի եզրահանգման են եկել Ռատգերսի համալսարանի գիտնականները առաջին հետազոտության ժամանակ, որը նվիրված է եղել YouTube-ում  դեմքի պլաստիկ վիրաբուժության մասին տեսանյութերի գնահատմանը։ Հետազոտության արդյունքները վերջերս հրապարակվել են JAMA Facial Plastic Surgery ամսագրում։

Հետազոտության առաջատար հեղինակ Բորիս Պաշկովերը Rutgers New Jersey Medical School–ից գտնում է, որ միլիոնավոր մարդիկ, որոնք դեմքի պլաստիկ վիրաբուժության մասին տեղեկության համար դիմում են YouTube-ին, իրականում  սխալ պատկերացում են կազմում, քանի որ այդպիսի տեսանյութերը չեն խոսում ուղեկցող ռիսկերի մասին եւ այլընտրանքային տարբերակներ չեն ենթադրում։ 

Պաշկովերը եւ ուսանողների թիմը գնահատել են 160 միլիոն դիտումներով 240 տարածված տեսանյութեր, որոնք գտնվել են այնպիսի հիմնական բառերով որոնման արդյունքում, ինչպիսիք են՝«բլեֆարոպլաստիկա» (աչքի բացվածքի փոփոխություն), «կոպի վիրահատություն»  եւ այլն։ Տեսանյութերը գնահատվել են բժշկական տեղեկության տեսանկյունից, մասնագետները նաեւ գնահատել են տեսանյութերը տեղադրող մարդկանց որակավորումը։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տեսանյութերը տեղադրողների մեծամասնությունը տվյալ ոլորտի մասնագետ չէ: Ավելին, տեսանյութեր տեղադրողներից 94-ը բժշկական մասնագետներ չեն եղել։ Միայն 72 տեսանյութի ստեղծմանը մասնակցել են սերտիֆիկացված բժիշկներ բարձր կարգավիճակով, որոնք եւ պացիենտների համար բավականին արժեքավոր տեղեկություն են տրամադրել։

«Նույնիսկ տեսանյութերը, որոնք տեսանկարահանվել են սերտիֆիկացված վիրաբույժների կողմից, կարող են մարքեթինգային գործիք լինել, չնայած ուսուցողական տեսանյութի տեսք ունեն։ Մարդկանց մեծ մասը, որոնք հրապարակում են այդ տեսանյութերը, պարզապես ցանկանում են ձեզ ինչ-որ բան վաճառել»,- ասել է Պաշկովերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել