• Latest news

Կնոջ լեզուն սեւացել է հակաբիոտիկի ընդունման պատճառով

7 սեպտեմբերի, 2018  15:07

Վաշինգթոնի համալսարաական հիվանդանոցի բժիշկները  The New England Journal of Medicine ամսագրում ներկայացրել են արտասովոր կլինիկական դեպք՝ 55-ամյա կնոջ մոտ գլոսոֆիթիա  կամ «սեւ մազոտ լեզու» է առաջացել հակաբիոտիկների ընդունման հետեւանքով։ Դեղամիջոցի ընդունումը դադարեցնելուց հետո կնոջ լեզուն կարգավորվել է։

Հոդվածի հեղինակ, դոկտոր Յասիր Համադի (Yasir Hamad) խոսքով՝ 55-ամյա կինը հիվանդանոց է դիմել ավտովթարի հետեւանքով ստացած ոտքի կոտրվածքով։ Նրա մոտ բազմաթիվ վարակային հարուցիչների հետեւանքով բորբոքումներ են սկսվել,  եւ բժիշկները նրան մերոպենամա (բետա լակտամների խումբ) եւ մինոցիկլին (տետրացիկլինի խումբ) հակաբիոտիկների կուրս են նշանակել։

Մեկ շաբաթ անց կինը գանգատվել է սրտխառնոցից եւ բերանի տհաճ համից, բացի այդ՝ նրա լեզուն մգացել է։ Բժիշկները պացիենտի մոտ ախտորոշել են, այսպես կոչված, «սեւ մազոտ լեզու»՝ լեզվի մակերեւույթին ձեւավորված սեւ–շագանակագույն երկար պտկիկներ։ Կնոջը նշանակել են այլ դեղամիջոց մինոցիկլինի փոխարեն եւ 4 շաբաթ անց լեզուն վերադարձել է իր նորմալ վիճակին։

«Սեւ մազոտ լեզու»–ն միայն հեռավոր կապ ունի իրական ախտանիշներին։ Հիվանդությունը առնչվում է թելանման պտկիկներին (papillae filiformes), որոնք ցրված են ամբողջ մակերեսներով։ Պտկիկների եղջերաթեփը ունի սպիտակ գույն, որի շնորհիվ լեզվի երանգը սպիտակավարդագույն է։ Նրանք իրականացնում են շոշափելիքի գործառույթ եւ նպաստում են սննդի պահմանը։ Գլոսոֆիթիայի դեպքում պտկիկները փքվում են։ Դրանց երկարությունը մեկից դառնում է 18 միլիմետր։ Չափերի մեծացման պատճառով դրանք արդյունավետորեն բռնում եւ պահում են սննդի փոքրիկ մասնիկներ, որի հետեւանքով առաջանում է հարուցիչների ու բակտերիաների թարախակալում, այստեղից էլ սեւ գույնը։

Լեզվի այդպիսի փոփոխությունն ավելի հաճախ նկատվում է մարդկանց մոտ, որոնք չեն հետեւում բերանի խոռոչի հիգիենային,ինչպես նաեւ մոլի ծխողների մոտ։ Առողջության համար այս վիճակը վտանգավոր չէ, սակայն կարող է տհաճ ախտանշաններ առաջացնել, ինչպես այրոցի զգացումը, սրտխառնոցը, բերանի հոտը եւ այլն։

Սովորաբար բժիշկներին հետքրքրում է «մազոտ լեզվի» զարգացման դեպքերը որոշակի դեղամիջոցների ընդունման հետեւանքով, ինչպես նկարագրված էր այս դեպքում։

Ամենից հաճախ լեզվի մգացման հետ կապված են լինում հակաբիոտիկները, մասնավորապես՝ պենիցիլինը, էրիտրոմիցինը, դոկսիցիլինը եւ նեոմիցինը։ Մինոցիլինի դեպքում եւս մի քանի դեպք է գրանցվել։ Դրանց միջեւ կապի մեխանիզմն անհայտ է։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է